31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի` թե կոալիցիայի մեջ լինելը, թե կոալիցիայից դուրս լինելը կառավարելի գործընթաց է. Ստյոպա Սաֆարյան

‘’Ամենայն հավանականությամբ “Բագավաճ Հայաստան“-ը նախագահական ընտրություններից  հետո կդառնա կոալիցիայի անդամ”,-այսօր Henaran.am- ի հետ զրույցում անդրադառնալով կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարությանը, ասաց “Ժառանգության” գործող պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը հիշեց ոչ վաղ անցյալում ՕԵԿ-ի օրինակը: “Ես չեմ ուզում որոշակի սցենարներ ուրվագծել,  պարզապես հիշում եմ, որ 2007 թվականին մեզ հետ միասին խորհրդարանում էր նաեւ “Օրինաց երկիր” կուսակցությունը, որը  ոչ կոալիցիայի մեջ էր, ոչ էլ` ընդդիմության հետ, ինչը նախագահական ընտրություններից հետո ավարտվեց նրա` կոալիցիա մտնելով: Ինձ համար այս պահի դրությամբ ամենահավանական տարբերակը դա է”:

Մեր հարցին, թե այս դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել ԲՀԿ- կողմից նման որոշումը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. ”ԲՀԿ-ի` թե կոալիցիայի մեջ լինելը, թե  կոալիցիայից դուրս լինելը Սերժ Սարգսյանի համար կառավարելի գործընթաց է: Ավելին, նա կարող է օգուտներ քաղել նաեւ կոալիցիայի մեջ չմտնող ԲՀԿ-ից, որը, ենթադրենք, նախագահական ընտրություններին առաջադրի իր թեկնածուին եւ Սերժ Սարգսյանը նախընտրի երկրորդ փուլում մրցակցել հենց այդ թեկնածուի հետ”:

Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն իր` որպես քաղաքագետի համար,  հստակ վարքագիծ  չի ցուցաբերել, ինչը հնարավորություն կտար նրան դասելու ընդդիմադիր ուժերի շարքը: “Նա ընդամենը կառավարությունից դուրս է, բայց ոչ ընդդիմության մեջ”,-ասաց Ստյոպա Սաֆարյանը: Henaran.am- ի դիտարկմանը, թե հեռանկարում ԲՀԿ-ն արդյո՞ք կդառնա  ընդդիմություն, մեր զրուցակիցը պատասխանեց.”Դա կախված է ընդդիմադիր կուսակցությունների պահվածքից, եթե ընդդիմադիր կուսակցությունները ընդունեն նրան ընդդիմադիր կուսակցությունների ընտանիք,  միգուցե նա կարողանա իր վրա այդ ցուցանակը կախել”:

Դիտարկմանը, թե ՀԱԿ-ն, օրինակ, այսօր էլ, ոչ միայն ընդունում, այլեւ գրկաբաց սպասում է ԲՀԿ-ին, Ստյոպա Սաֆարյանն արձագանքեց.”Դա ՀԱԿ-ի խնդիրն է”:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ