10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Լռության ուխտ՝ սպասողական

Ներքաղաքական դաշտում դե ֆակտո  “լռության օրեր” են հայտարարված: Կխոսեն միայն այն ժամանակ, երբ հստակեցվի ՞ով ում հետ է՞-ն հստակեցնելուց հետո:

“Բարագավաճ Հայաստանում” բացի կառավարության հասցեին ֆեյսբուքում ուղղված օսկանյանական կսմիթներից բացառապես բոլորը խուսափում են տեսակետ արտահայտելուց: Ասում են՝ չխոսելու հրահանգ կա :

Նույն իրավիճակում է “Օրինաց երկիրը”: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ում միայն սուրճ են խմում եւ զրուցում կենցաղային հարցերից: Այստեղ էլ սպասում են, թե ԲՀԿ-ն, ի վերջո, ինչ դիրքորոշում կունենա:

“Ժառանգության” գրասենյակում, մեր տեղեկություններով, չեն էլ հավաքվում: Քաղաքական դաշտը  սպասում է այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որտեղ պիտի հստակեցվի, թե ՀՀԿ-ն ում հետ է կոալիցիա կազմում: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է այսօր էլ հստակ որոշում չլինի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ