15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը խստորեն դատապարտեց Սիրիայում հայոց եկեղեցու դեմ կատարած հարձակումը

Այս օրերին, երբ Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական այցով գտնվում է Իրանում, Սիրիայի Հոմս քաղաքում հայկական եկեղեցու դեմ հարձակման մասին լսելով` անմիջապես հանդես է եկել դատապարտանքի հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. “Կրոնական-եկեղեցական կենտրոնների եւ սրբությունների վրա հարձակումը խստորեն դատապարտվում է մեր կողմից”:

Արամ Ա-ն հույս հայտնեց, որ Սիրիան շուտով կվերագտնի իր խաղաղությունը եւ ժողովրդի միասնությունը եւ ընդգծեց. “Հայ ժողովուրդը միշտ երախտապարտ կլինի Սիրիայի ժողովրդին, որը ժամանակին ընդունել է հայ ժողովրդի զավակներին` Ցեղասպանությունից մազապուրծ փախած հայորդիներին: Հայ ժողովուրդը, ինչպես միշտ, իր մասնակցությունն  է ցուցաբերելու Սիրիայի զարգացման, եւ հատկապես` կայունացման եւ խաղաղության հաստատման  գործում”,-շեշտել է Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ