09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2012

Արժե՞ արդյոք հանուն “Եվրատեսիլի” բանակցել Ալիեւի հետ. Spiegel

Մայիսի վերջին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի հետ կապված ավելի է մեծացել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ ուշադրությունը, մասնավորապես` մարդու իրավունքների ոլորտում: Գերմանական ‘Spiegel” ամսագիրը հրապարակել է Գերմանիայի ԱԳ նախարարության գաղտնի զեկույցը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանում առկա են պետական ճնշումները: Եվրոպայի խոշորագույն հեռուսատատեսային իրադարձությունը` համաեվրոպական փոփ երաժշտության “Եվրատեսիլ” մրցույթը մայիսի 26-ին կկայանա մի երկրում, […]

Արգամիչը չի բացառել ԱԺ նախագահ դառնալը. Իրավունք

“Իրավունք”-ը  զրուցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ: –Այսօր քարոզարշավը ավարտվում է, ինչպե՞ս կգնահատեք այն: -Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ միանգամայն նորմալ, այն ընթացավ քաղաքական պայքարին բնորոշ բոլոր էլեմենտներով: –Պարոն Աբրահամյան, այս ընթացքում Ձեր գործունեությունն այնքան էլ հրապարակային չէր: Ինչո՞վ է դա պայմանավորված: -Դա իմ ոճը չէ` անել ինչ-որ բան, […]

ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ. էքստրասենսի կանխատեսւոմը. Հայացք

“Հայացք” օրաթերթի թղթակիցը հեռախոսազրույց  է ունեցել միջազգային կարգի էքստրասենս, Եվրոպայում եւ Ռուսաստանում բազմաթիվ դիպլոմների ու մեդալների արժանացած, հավաստագրերով արտոնված հանրահայտ պայծառատես մոսկվաբնակ Սեդա Վարդանյանի հետ.   – Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները մայիսի 6-ին ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: – Այս օրերին կուսակցությունների միջեւ տեսնում եմ ներքին բախումներ, բացասական երեւույթներ, մայիսի 4-ին, ցավոք, կհնչեն կրակոցներ, իսկ մայիսի […]

“Նախագահ ջանն” Տարոնին ինքն էր “ջան” ասում. Իրատես de facto

Վերջին շաբաթվա ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն կիրառեց քարոզարշավի նրբագեղ ագրեսիայի մարտավարություն` մաստեր-կլասների առատությամբ: Դասական մոդելը Մաշտոցի պուրակն էր: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն: Ի սկբանեն հասկանալի էր` հայաստանյան քաղաքական տեխնոլոգիան գեներեցանող այդ նոու-հաուն, կառավարավող այդ սոցիալական կոնֆլիկտն ինչ-որ պահից վերածվելու է քաղաքական “կառավարվող քաոսի”: Հարցը հետեւյալն էր` ո՞ր պահից: Հասկանալի էր. […]

Հայաստանի վարչապետը համաձայնել է նախկին նախագահների հետ. Առավոտ

 “Ես համաձայն եմ  նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոպանի հետ: Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ: Մեր այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը եւ երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողություններն այսօր նույնպես իրականացնել փոփոխություններ”,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն “Առավոտի” հարցին, թե  ինչպես կմեկնաբաներ Ռոբերտ Քոչարյանի “Մեդիամաքս” գործակալությանը […]

Գագիկ Բեգլարյանը խախտեց լռության ուխտը. Հայկական ժամանակ

 Երեկ կեսգիշերին մոտ, ըստ “Հայկական ժամանակ”-ի,  Երեւանի Պարոնյան փողոցում իր շքախմբով հայտնվել էր Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը: Նա կանգնած ինչ-որ բանի մասին էր զրուցում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալներ Արայիկ Պետրոսյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ այլ աշխատակիցների հետ: Թերթի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, Բեգլարյանն ասել է` ոչինչ, ավելի […]

Բիզնես-վոումեն Սիլվան դեռ պայթեցնելու է. Չորրորդ ինքնիշխանություն

 Գործարար Սիլվա Համբարձումյանը “Չորրորդ ինքնիշխանություն”  թերթի հետ հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, որ իշխանությունների հետ կոմպրոմիսների է գնացել, ինչի համար էլ  վերջին ժամանակներս դադարեցրել էհրապարակային քննադատությունը այս կամ այն պաշտոնյայի կողմից թույլ տված չարաշահումների հետ կապված: “Նախ ես ոչ մի իշխանավորի հետ շփման կամ կոմպրոմիսի դաշտ չեմ մտել, պարզապես ես սպասում էի համապատասխան փաստերի, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի