19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Գագիկ Բեգլարյանը խախտեց լռության ուխտը. Հայկական ժամանակ

 Երեկ կեսգիշերին մոտ, ըստ “Հայկական ժամանակ”-ի,  Երեւանի Պարոնյան փողոցում իր շքախմբով հայտնվել էր Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը: Նա կանգնած ինչ-որ բանի մասին էր զրուցում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալներ Արայիկ Պետրոսյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ այլ աշխատակիցների հետ:

Թերթի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, Բեգլարյանն ասել է` ոչինչ, ավելի ուշ ավելացրել է. “Բան էր եղել, եկել էինք պարզեինք, պարզվեց, որ լոժնի էր”: Հարցին, թե ինչպիսի ընտրություններ է ակնկալում, եւ արդյո՞ք մայիսի 6-ին “պատերազմի” սպասենք, Բեգլարյանն ասել է. “Մինչեւ այսօր նորմալ է: Առաջվա պես չի: Շատ հանգիստ է վիճակը”: Նա հրաժարվել է պատասխանել հարցին` ընտրողների ձայների քանի տոկոսը կստանա ՀՀԿ-ն: “Ես հո գուշակ չեմ”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ