25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ. էքստրասենսի կանխատեսւոմը. Հայացք

“Հայացք” օրաթերթի թղթակիցը հեռախոսազրույց  է ունեցել միջազգային կարգի էքստրասենս, Եվրոպայում եւ Ռուսաստանում բազմաթիվ դիպլոմների ու մեդալների արժանացած, հավաստագրերով արտոնված հանրահայտ պայծառատես մոսկվաբնակ Սեդա Վարդանյանի հետ.

 

Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները մայիսի 6-ին ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

– Այս օրերին կուսակցությունների միջեւ տեսնում եմ ներքին բախումներ, բացասական երեւույթներ, մայիսի 4-ին, ցավոք, կհնչեն կրակոցներ, իսկ մայիսի 6-ին հատկապես երկու կուսակցությունների միջեւ տեղի կունենա լուրջ վիճաբանություն:

Ընտրությունների արդյունքում ո՞ր կուսակցությունները կստանան առավել թվով ձայներ:

– Ամենաշատ ձայները, գրեթե հավասար քանակով, կստանան ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն, կհաջորդի ՀԱԿ-ը, սակայն արդյունքում առաջին տեղում կհայտնվի ՀՀԿ-ն: Ընտրություններում հաղթողը այս երեք կուսակցություններն են: Չորրորդ կուսակցությունը, որը կհայտնվի խորհրդարանում, “Ժառանգությունն”  է, որը թեեւ սակավաթիվ ձայներ կստանա, սակայն կմտնի խորհրդարան, քանի որ նրա տեղի համար մեծ գումարներ են ծախսվել: Մեծ-մեծ խոստումներ տվող ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը բավական թույլ են, ձայների ցանկալի քանակ չեն ապահովի, մյուս երեք կուսակցությունների մասին խոսելն ավելորդ է: ՀԱԿ-ը պետք է զգույշ լինի, նրա երկու անդամները բախումների արդյունքում խիստ կտուժեն: Ընտրությունների ընթացքը թեեւ կներկայացվի ազատ, արդար ու խաղաղ, սակայն իրականում ընտրությունները կանցնեն անհանգիստ մթնոլորտում:

Բայց հատկապես իշխող Հանրապետական կուսակցությունը բացառել է ընտրախախտումների հավանականությունը:

– Ընտրություններն, առհասարակ, անհնար են առանց կեղծիքների: Ամեն անգամ խոստանում են, սակայն` ապարդյուն: Իսկ այս դեպքում ամեն ինչ արդեն որոշված է եւ այնպես է կազմակերպված, որ ոչ ոք գլխի չընկնի: Ընտրակեղծիքների շուրջ նշածս երեք կուսակցությունների միջեւ կլինեն վիճաբանություններ:

Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը: Հնարավոր համարո՞ւմ եք դա:

– Նման միտք, գաղափար եղել է, անգամ դրա շուրջ վիճաբանություն է եղել: Նախագահին հանգիստ թողնենք: Մի բան հստակ իմացեք, որ Գագիկ Ծառուկյանն իր մտադրությունից չի հրաժարվի, եւ իրականացնելու է այն, ինչ ծրագրել է:

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ընտրություններից հետո:

– Ամռան շրջանում տեսանելի փոփոխություններ չեն լինի, եկող տարի նախագահի ընտրություններից հետո տեղի կունենան բուռն հանրահավաքներ եւ ցույցեր: ԼՂ-ի հարցում որեւէ տեղաշարժ չի լինի, այսօր անհանգիստ վիճակ է երկրի սահմանամեձ շրջաններում, թեեւ իշխանություններն այդ մասին չեն ցանկանում խոսել:

Ընտրություններից հետո ժողովրդի վիճակը փոքրինչ կբարելավվի՞:

– Ժողովրդի սոցիալական վիճակի առումով էական փոփոխություն չի լինի, միայն կենսաթոշակները աննշան կբարձրանան, երեխաների հանդեպ էլ փոքր-ինչ կաճի ուշադրությունը: Ինչպե՞ս ասեմ, որ լավ է լինելու, երբ լուրջ փոփոխություններ չեմ տեսնում: Կավելանան վարձու մարդասպանների ձեռքով կատարվող սպանությունների, ինքնասպանությունների եւ թրաֆիքինգի, արտագաղթի ծավալները, դեռ երեք տարի արտագաղթածները Հայաստան չեն վերադառնա:

Ես աղոթում եմ Հայաստանի համար, իմ հայրենիքի համար Աստծուց խնդրում եմ խաղաղություն, մենք հաղթանակած ժողովուրդ ենք եւ ուրեմն վաստակել ենք բարեկեցիկ կյանքով ապրելու իրավունքը:


KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ