25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Նախագահ ջանն” Տարոնին ինքն էր “ջան” ասում. Իրատես de facto

Վերջին շաբաթվա ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն կիրառեց քարոզարշավի նրբագեղ ագրեսիայի մարտավարություն` մաստեր-կլասների առատությամբ: Դասական մոդելը Մաշտոցի պուրակն էր: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն:

Ի սկբանեն հասկանալի էր` հայաստանյան քաղաքական տեխնոլոգիան գեներեցանող այդ նոու-հաուն, կառավարավող այդ սոցիալական կոնֆլիկտն ինչ-որ պահից վերածվելու է քաղաքական “կառավարվող քաոսի”:

Հարցը հետեւյալն էր` ո՞ր պահից: Հասկանալի էր. այնտեղ կենտրոնացված էին բավականին հետաքրքիր շահեր. արեւմտյան` բնապահպան երիտասադրներն ակնհայտորեն լավ տրենինգներ էին անցել, ֆլեշ-մոբերի մեծ պրոֆեսիոնալիզմ էր դրսեւորվում: Այնտեղ էին նաեւ Հյուսիս սիրող փորձագետներ-գործիչներ: Մի խոսքով` այդ փաթեթում բոլորը բաժնեմաս ունեին: Ողջ խնդիրն հետեւյալն էր` ո՞վ էր վերցնելու հսկիչ փաթեթը:

Մենք գոնե կարծում էինք` Մաշտոցի պուրակը քաղաքականցվելու է հետընտրական շրջանում, արեւմուտքը սահուն մտնելու է խաղի մեջ, եթե Ռուսաստանը ընտրություններից հետո կրկին հիշի Մյասնիկյանի արձանը /քիչ մը հիվանդացած Լեւոնին` “մնացածյալով”, նաեւ` իր հայտնի գեներալներով հանդերձ/: Ի անհրաժեշտություն:

Բայց ահա` ընտրություններից վարկյաններ առաջ բոլորի ՙտրենինգների՚ արաքում հայտնվեց է Սերժ Սարգսյանը` արձանագրելու.

ա/.Ժողովրդավութունը Հայաստանում, ուզում-չենք ուզում, ոնց որ վերեւից է հաստատվում. զի ՙներքեւինները՚, ասենք ՀԱԿ-ը, մնացածը, խիստ կենտրոնացած են բոլորվին այլ խաղի վրա /ՀԱԿ-երեն ագրեսիվ ձեւակերպած` փողեր հաշվելով/:

բ/.Իշխելու մոդելից փորձելով անցնել կառավաման մոդելի, փորձելով ՙկառավարել՚ պուրակի ՙքաոսը՚, Սերժ Սարգսյանը նպատակ ուներ ընտրարշավը դարձնել առավել ցիվիլ, ստեղծել մոդել, որին պետք է հետեւեին ոչ թե մարտի 1-եր, այլ` քաղաքացիական հասարակության ձեւավորման մոդել: Ինչու` ոչ. նաեւ հանության կոնսոլիդացում. մի կողմում հաղթած բնապահպաններ էին, մյուս կողմում` իրենց պարտքն ութսուն օր կատարած ոստիկանները, երրորդ կողմում` քաղաքական մաստեր-կլասից ՙմանթրաշ՚ ՙկոնկուրենտ ֆիրմաներն՚ էին, որոնք խաղի իրական` ներքին շերտը շատ լավ հականալով, այնուհանդերձ, փորձում էին ՙկեղտ՚ բռնել այս խաղում, ուր ոչ միայն Սերժն, այլեւ Տարոնը բավականին հետաքրքիր, կարելի է ասել` ՙմաքուր՚ պասաժի տարան ողջ ընտրական մթնոլորտը:

Հարկավորը պետք  մատուցել Տարոն Մարգարյանին եւս. միայն իր դեպքում այդքան էֆեկտիվ կարող էր լինել տրանսֆորմացիոն այս գործընթացը: Չէ, նկատի չունենք նրա հետ Սերժ Սարգսյանի նույնքան նրբագեղ խաղը. մյուսների համար ՙնախագահ ջանն՚ ինքն էր Տարոնին ՙջան՚ ասում /նկատենք` էստեղ նույնպես հետաքրքրիր մոդուլ կա. Ս. Սարգսյանն ահավոր նրբագեղ ցուցանենց` ա/. իրենց կուսակցության ժողովրդական արմատը. որը սերում է նույն Տարոնի հետ կապ ունեցող մարդուց` Անդրանիկ Մարգարյանինց, առկա է. Տարոնն իր հոր նման ժողովրդական-հասկանալի, հասարակ, այո` սիրել է ժողովրդին. իմա` ասվեց. ՀՀԿ-ն եւս եւ շատ վաղուց ունի ժողովրդի համար ընկակալի տղերք` գործիչներ, եւ դա ՀՀԿ համամասնական ուժի բրենդներից մեկն է, բայց` ոչ միակը. բ/.ակնհայտ էր` ՀՀԿ համամասնական ցուցակում չորրորդ հորիզոնականն զբաղեցնող Տարոնը երկրատեւ խաղի ընկեր էր դառնում Սերժ Սարգսյանի համար, զի առջեւում նախագահական ընտրություններն են/:

Ի դեպ. Մաշտոցի պուրակը ՀՀԿ միակ մաստեր-կլասը չէր. մյուսն էլ` Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու ՀՀԿ Սերժ Սարգսյանի ՙանդառնալի՚ որոշումն էր: Ընդորում, դա էլ մաստեր-կլասային վերջին որոշումը չէր:

Էլի կլինեն:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ