03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Բիզնես-վոումեն Սիլվան դեռ պայթեցնելու է. Չորրորդ ինքնիշխանություն

 Գործարար Սիլվա Համբարձումյանը “Չորրորդ ինքնիշխանություն”  թերթի հետ հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, որ իշխանությունների հետ կոմպրոմիսների է գնացել, ինչի համար էլ  վերջին ժամանակներս դադարեցրել էհրապարակային քննադատությունը այս կամ այն պաշտոնյայի կողմից թույլ տված չարաշահումների հետ կապված:

“Նախ ես ոչ մի իշխանավորի հետ շփման կամ կոմպրոմիսի դաշտ չեմ մտել, պարզապես ես սպասում էի համապատասխան փաստերի, որպեսզի իմ ասելիքը առավել ամբողջական լիներ: Հիմա ես այդ փաստերը ունեմ, ու պատրաստ եմ եւ մամուլի ասուլիսով հանդես զալու, եւ ԶԼՄ-ներին հետաքրքրող ցանկացած հարցի պատասխանելու”,-ասել է Համբարձումյանը:

Թերթի թղթակիցը փորձել է պարզել, թե այս անգամ ո՞ր պաշտոնյայի գլխին է ամպրոպ պայթելու: “Դատարանների եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի: Ես ուղղակի զարմացած եմ, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում են Սուրեն Խաչատրյանը, Արմեն Մովսիսյանը եւ այլոք: Զարմանալի է ու ծիծաղելի, որ նման մարդիկ դառնալու են Աժ պատգամավոր”,-նախազգուշացրել է Ս. Համբարձումյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ