25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արգամիչը չի բացառել ԱԺ նախագահ դառնալը. Իրավունք

“Իրավունք”-ը  զրուցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Այսօր քարոզարշավը ավարտվում է, ինչպե՞ս կգնահատեք այն:

-Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ միանգամայն նորմալ, այն ընթացավ քաղաքական պայքարին բնորոշ բոլոր էլեմենտներով:

Պարոն Աբրահամյան, այս ընթացքում Ձեր գործունեությունն այնքան էլ հրապարակային չէր: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Դա իմ ոճը չէ` անել ինչ-որ բան, որ ինձ տեսնեն: Ինձ համար կարեւորը գործի արդյունքն է, ոչ թե երեւալ կամ չերեւալը: Այդ հիվանդությամբ այլք են տառապում: Մեր կատարած աշխատանքի արդյունքը կերեւա մայիսի 7-ին:

Քաղաքական ո՞ր ուժերին եք տեսնում ապագա խորհրդարանում:

-Այն ուժերին, որոնք կհաղթահարեն օրենքով նախատեսված նվազագույն շեմը, այսինքն` կունենան ժողովրդի վստահության բավարար չափաբաժին:

Ի՞նչ եք կարծում, որքան կլինեն ՀՀԿ-ի քվեները:

-Վստահ եմ` մեզ կհաջողվի ստանալ մեծամասնություն, բայց առավել կարեւոր է, որ մենք անցկացնենք նոր որակի ընտրություններ:

Պարոն Աբրահամյան, չե՞ք ափսոսում, որ ընտրություններից հինգ ամիս առաջ հրաժարվեցիք Աժ նախագահի պաշտոնից:

-Սա առաջին անգամը չէ, երբ ես ղեկավարում եմ նախընտրական շտաբ: Լավ պատկերացնելով աշխատանքի ծավալը եւ պատասխանատվությունը` ես գիտակցված որոշում կայացրեցի` հրաժարվել Աժ նախագահի պաշտոնից, եւ իմ որոշումն ակնհայտ ճիշտ էր ապագայի համար:

Հնարավո՞ր է, որ նորից զբաղեցնեք Աժ նախագահի պաշտոնը:

-Չեմ բացառում ոչինչ: Դա կախված է ընտրության արդյունքներից եւ կուսակցության որոշումից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ