09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2012

Կաշառքը դադարեց գործոն դառնալ, այս անգամ կսկսի գործել ‘խղճի մտոք’-ը. հոգեբան

Քարոզարշավի ամբողջ ընթացքը հանգիստ, խաղաղ, առանց ցնցումների էր, ցածր տոներով ամեն ինչ ցիվիլ էր, առանց վիրավորանքների: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` ամփոփելով քարոզարշավը: Նրա խոսքով` վատ էր միայն այն, որ չեղան լուրջ ու բովանդակալից դեբատներ, բանավեճեր , քարոզարշավն անցավ միայն հանդիպումների ձեւով, իսկ թե որ ուժին ինչքանով հաջողվեց մարդկանց հավատ […]

Մուսուլմանուհին պատրաստ է մերկանալ “Playboy”-ի համար /ֆոտո/

Պակիստանցի դերասանուհի Վինա Մալիկը, ով նախորդ տարի ամենաթեժ սեքս-սկանդալներից մեկի հերոսուհին էր, հայտարարել է, որ պատրաստ է մեկ միլիոն դոլարի դիմաց մերկանալ “Playboy”-ի համար: Եթե դա տեղի ունենա, Վինան, բնականաբար, այլեւս չի կարող վերադառնալ Պակիստան, հավանաբար նա հույս ունի աշխատանք գտնել ոչ միայն Բոլիվուդում: Նախորդ տարվա դեկտեմբերին “FHM India” ամսագիրը հրապարակել էր նրա մերկ լուսանկարը, […]

ԱՄՀ-ի նախկին ղեկավար Ստրոս-Կանին մեղադրում են խմբակային բռնաբարության մեջ

Ֆրանսիական դատախազությունն սկսել է վկաների հարցաքննությունը` ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի գործով, ով մեղադրվում է Վաշինգտոնում տեղի ունեցած օրգիաների ժամանակ խմբակային բռնաբարությանը մասնակից լինելու մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: Դատախազության տվյալներով` նրա մեղավորության նոր ապացույցներ են հայտնաբերվել, այդ պատճառով էլ հետաքննությունը կշարունակվի: Խոսքը բելգիացի մի մարմնավաճառի մասին է, ով պնդում է, որ 2010-ի դեկտեմբերին իրեն բռնի […]

Հանրապետականների ձայնը պիտի հասնի հյուսիս եւ հարավ. Հանրապետության հրապարակը ՀՀԿ-ականացվում է

Հանրապետության հրապարակում այսօր իր քարոզարշավն է եզրափակում Հանրապետական կուսակցությունը: Այս պահին Հանրապետության հրապարակ են շարժվում ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորները, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները, իսկ մինչ ՀՀԿ առաջնորդի ելույթը, ժողովրդին ուրախ տրամադրություն են պարգեւում հայ էստրադայի աստղերը: Ինչպես նշեցին հանդիսավարները` նրանք քիչ առաջ են վերադարձել Սյունիքից, եւ այնտեղ նույնպես տիրում էր բարձր տրամադրություն: ‘’Այստեղ հավաքվել ենք […]

Գալուստ Սահակյանը պատասխանել է թուրք լրագրողների հարցերին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 4-ին ընդունեց մի խումբ թուրք լրագրողների: Գալուստ Սահակյանը կարեւորեց ճանաչողական նշանակություն ունեցող նման հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնեց պատասխանելու նրանց հարցերին: Թուրք լրագրողները տեղեկացրին, որ պատվիրակության մեջ ընդգրկված են Թուրքիայի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ,  Հայաստան են ժամանել «Հրանտ  Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ նպատակ ունեն աջակցելու Թուրքիայի ժողովրդավարացմանը,  հայ-թուրքական մերձեցմանն […]

Ուրուգվայի ԱԳ նախարարն իր այցը Հայաստան սկսեց Ծիծեռնակաբերդից

Մայիսի 4-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցելությամբ Երեւան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց. “Հայաստանը եւ Ուրուգվայը գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, բայց Ուրուգվայը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար շատ մոտ եւ բարեկամական երկիր է: Ուրուգվայը առաջին երկիրն էր, որը դեռ 1965-ին ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը […]

Անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 5-9-ը առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում՝ մայիսի 5-9-ը գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին  սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: […]

SOS. Փոթորիկ է. ձկնորսները մնացել են Սեւանա լճում

Մայիսի 4-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի Ճայեր կղզու մոտակայքում` Չկալովկա գյուղի մոտ, փոթորիկի պատճառով ձկնորսները (15 նավակով) չեն կարողանում մոտենալ ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Heraran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

13-ամյա երեխան գտել է հեղինակավոր թանգարանի սխալը

Yahoo news-ի տեղեկացմամբ հանրահայտ Metropolitan of Art  թանգարանի 13-ամյա այցելու Բենջամին Լերման Քոուդին, մի կարևոր սխալ է գտել թանգարանում ներկայացված քարտեզում: Քարտեզն ուսումնասիրելու ժամանակ տղան նկատել է, որ Բյուզանդիայի սահմանները սխալ են գծված`մասնավորապես տերության տարածքում չկան  Իսպանիան և Աֆրիկան: 13-ամյա տղան, նկատելով այդ բացթողումը, անմիջապես փորձել է տեղյակ պահել Նյու Յորքի թանգարանի աշխատակցին, որը, սակայն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի