Մուսուլմանուհին պատրաստ է մերկանալ “Playboy”-ի համար /ֆոտո/
Պակիստանցի դերասանուհի Վինա Մալիկը, ով նախորդ տարի ամենաթեժ սեքս-սկանդալներից մեկի հերոսուհին էր, հայտարարել է, որ պատրաստ է մեկ միլիոն դոլարի դիմաց մերկանալ “Playboy”-ի համար: Եթե դա տեղի ունենա, Վինան, բնականաբար, այլեւս չի կարող վերադառնալ Պակիստան, հավանաբար նա հույս ունի աշխատանք գտնել ոչ միայն Բոլիվուդում:
Նախորդ տարվա դեկտեմբերին “FHM India” ամսագիրը հրապարակել էր նրա մերկ լուսանկարը, սակայն նա պնդում է, որ ինքը չի մերկացել ամսագրի համար, պարզապես կեղծիքի զոհ է դարձել, որ իրեն “մերկացրել” են Photoshop-ի օգնությամբ: Սակայն ԶԼՄ-ները տղամարդկանց համար ամսագրի վրայի նրա նկարն ընկալել էին որպես հակաիսլամական բողոք: Այդ սկանդալից հետո Վինայի անունը հայտնի դարձավ ողջ աշխարհին:
Այժմ Վինան հասկացել է, որ արժե աշխատել նոր` առանց բարդույթների դերասանուհու կամ “Արեւլքի ազատագրված կնոջ” կերպարով:
Եթե դերասանուհին մերկանա “Playboy”-ի համար, ապա նա կդառնա մուսուլմանական ծագումով առաջին դերասանուհին, ով մերկ լուսանկարվել է այդ ամսագրի համար: