09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2012

Մաշտոցի այգում շարունակվելու է ապամոնտաժումը

Այսօր Մաշտոցի պուրակում  ինքնակամ շինությունների ապամոնտաժման  աշխատանքները նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Երեք ամսից ավել տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել “Կենտրոն կանաչապատում” ՓԲԸ-ի կողմից  Երեւան քաղաքի Մաշտոցի այգում կառուցված ինքնակամ շինությունները: “Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանաբանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին” օրենքի 5-րդ հոդվածի պահանջների […]

Տղամարդիկ մեկ պատճառ ունեն սեքսով զբաղվելու համար, կանայք` հազար ու մեկ

Ամերիկացի  գիտնականների կատարած նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միշտ չէ, որ սեքսով են զբաղվում սիրո կամ կրքի պատճառով, այլ ավելի շատ այն պատճառով, որ իրենց համար ձանձրալի է լինում, երբ զբաղվելու բան չի լինում: Մասնագետները հարցում են կատարել շուրջ 1006 կանանց շրջանում, որի արդյունքում նրանք իրենց ցուցակում գրանցել են 200 պատճառ, […]

Հայրիկյանը առողջություն մաղթեց Տեր-Պետրոսյանին ու պատմեց իրենց վերջին հանդիպման մասին /վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը  թեեւ երբեք ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ սիրով չի փայլել, բայց սրտանց  ցավում է, որ Տեր-Պետրոսյանը հիվանդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պարույր Հայրիկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին առողջություն մաղթեց : Պարույր Հայրիկյանը պատմեց, որ  Տեր-Պետրոսյանի հետ իր վերջին հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել նրան չծխել. “Կուզեմ, որ ինքը շուտ ապաքինվի: […]

ՀՀԿ-ն բացահայտ առաջատարն է . ՀԵԲ

‘’Հայաստանի Եվրոպացի բարեկամներ’’  կազմակերպության կողմից ապրիլի 17-22-ն անցկացված դեմ առ դեմ հարցազրույցների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն բացահայտ առաջատարն է ընտրություններում, եւ նրա օգտին պատրաստ են ձայն տալ ընտրողների 40,6 տոկոսը: ‘’Մենք աշխատել ենք 1600 տնային տնտեսություն հետ, դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Սխալների հնարավորությունը կազմում է  +- 2,4 տոկոս’’,- ասաց Քեմբեքը` վսհատեցնելով, որ […]

ՀՀ զինված ուժերը իրականացնելու են իրավիճակին համարժեք գործողություններ. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես պատասխանել է վերջին օրերին հասարակությանը հուզող հարցին. շփման գծում ադրբեջանական կողմն ակտիվություն է ցուցաբերում, հայկական կողմն ունի երեք զոհ, վիրավորներ, կրահերթեր են արձակվել բնակավայրի ուղղությամբ: Ի՞նչ համապատասխան միջոցառումներ է ձեռնակելու ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմի ակտիվությունը մեկուսացնելու, սադրիչ գործողություններին համարժեք պատասխան տալու համար: “ՀՀ պաշտպանության նախարարության արձագանքը մեկն է. ՀՀ զինված ուժերի […]

ԱՊՀ դիտորդները շարունակում են հետեւել

ԱՊՀ երկրների դիտորդները շարունակում են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիտորինգը: Հանդիպումներ են կայացել ԱԳ նախարարության, Վճռաբեկ դատարանի, ՀՀ Հեռուսատատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հետ, որոնց ընթացքում քննարկվել է նախընտրական քարոզարշավը: Դիտորդները շարունակում են հետեւել, թե ինչպես են տարածքային ընտրական հանձնժողովները պատրաստվում ընտրություններին: Դիտորդական առաքելությունը շարունակում է լրատվամիջոցներին տեղեկացնել իր գործունեության մասին:

Դպրոցներում շախմատին կհաջորդի ազգային պարը

Կառավարությունը որոշմամբ,  դեռեւս 2010թ.-ից,  ողջ հանրապետությունում շախմատը տարրական դասարաններում դասավանդվում է  որպես առանձին առարկա, որի նպատակն է խթանել երեխաների մտավոր կարողության զարգացումը: Որոշման համաձայն` կառավարությունը ընդհանուր հաշվով 117 մլն դրամ (մոտ 470.000 դոլար) է հատկացրել Հայաստանի շախմատի ակադեմիային պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրության, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների […]

Էլթոն Ջոնին մեղադրում են գրագողության մեջ /վիդեո/

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնին մեղադրում են նրա “Nikita”երգի գրագողության մեջ: Նրա դեմ դատական հայց է ներկայացրել բանաստեղծ եւ լրագրող Գայ Հոբսը: Ըստ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի դատարան ներկայացրած հայցի` Հոբսը 1982-ին գրել է “Նատաշա” կոչվող երգը` նվիրված ռուս մատուցողուհու հետ իր սիրավեպին: Հեղինակը երգի տեքստն ուղարկել է մի քանի ձայնագրման ստուդիաներ, այդ թվում` այն ստուդիան, որը […]

‘Մանկավաճառ բժշկուհին’ չպետք է աշխատի. բաց նամակ Տարոն Մարգարյանին

Այսօր ‘Ոչ երեխաների վաճառքին’ քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. ‘Հարգելի պարոն Մարգարյան, Դեկտեմբերին մենք մեր զայրութն ու մտահոգությունն էինք հայտնել առ այն, որ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել Քանաքեռ-Զեյթուն բ/կ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Դեռ մինչ այդ` 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական  որոշմամբ Նաիրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված