11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էլթոն Ջոնին մեղադրում են գրագողության մեջ /վիդեո/

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնին մեղադրում են նրա “Nikita”երգի գրագողության մեջ: Նրա դեմ դատական հայց է ներկայացրել բանաստեղծ եւ լրագրող Գայ Հոբսը:

Ըստ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի դատարան ներկայացրած հայցի` Հոբսը 1982-ին գրել է “Նատաշա” կոչվող երգը` նվիրված ռուս մատուցողուհու հետ իր սիրավեպին: Հեղինակը երգի տեքստն ուղարկել է մի քանի ձայնագրման ստուդիաներ, այդ թվում` այն ստուդիան, որը թողարկելիս է եղել Ջոնի երգերը: Նա նույնիսկ նախօրոք գրանցել է հեղինակային իրավունքները, սակայն ստուդիաներից ոչ մեկը նրան դրական պատասխան չի տվել:

1985-ին Ջոնի թողարկած երգում Հոբսը լսել է իր` մոռացության մատնված երգի բառերը:

Այժմ` 30 տարի անց, Հոբսը մեղադրում է Ջոնին` հայտնի դառնալու իր փորձի ձախողման մեջ եւ փոխհատուցում պահանջում: Այն հարցին, թե ինչու է Հոբսը 30 տարի սպասել իր հեղինակային իրավունքները վերականգնելու համար, նա պատասխանել է, որ այս ողջ ընթացքում բնակվել է Աֆրիկայում, որտեղ լուրերը շատ դանդաղ են տարածվում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ