13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀ զինված ուժերը իրականացնելու են իրավիճակին համարժեք գործողություններ. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես պատասխանել է վերջին օրերին հասարակությանը հուզող հարցին. շփման գծում ադրբեջանական կողմն ակտիվություն է ցուցաբերում, հայկական կողմն ունի երեք զոհ, վիրավորներ, կրահերթեր են արձակվել բնակավայրի ուղղությամբ: Ի՞նչ համապատասխան միջոցառումներ է ձեռնակելու ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմի ակտիվությունը մեկուսացնելու, սադրիչ գործողություններին համարժեք պատասխան տալու համար:

“ՀՀ պաշտպանության նախարարության արձագանքը մեկն է. ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն արդեն հավաստիացրել է, որ  հակառակորդն անպատիժ չի մնալու: ՀՀ զինված ուժերը շփման գծի ամբողջ երկայնքով, չենթակվելով հակառակորդի սադրանքներին, իրականացնելու են իրավիճակին համարժեք գործողություններ”,-նշված է ՀՀ պաշտպանական գլխավոր գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ