Տղամարդիկ մեկ պատճառ ունեն սեքսով զբաղվելու համար, կանայք` հազար ու մեկ
Ամերիկացի գիտնականների կատարած նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միշտ չէ, որ սեքսով են զբաղվում սիրո կամ կրքի պատճառով, այլ ավելի շատ այն պատճառով, որ իրենց համար ձանձրալի է լինում, երբ զբաղվելու բան չի լինում:
Մասնագետները հարցում են կատարել շուրջ 1006 կանանց շրջանում, որի արդյունքում նրանք իրենց ցուցակում գրանցել են 200 պատճառ, որոնք դրդում են կանանց սեքսով զբաղվել:Ամենատարածված պատճառների թվում են եղել ձանձրույթը, վեճից խուսափելը կամ վեճից հետո հաշտվելը, գլխացավը, նվերի համար շնորհակալություն հայտնելը, ինչպես նաեւ այդ կերպ ամուսնուն համոզելը` օգնելու տնային գործերում:
Սեքսով զբաղվելու յուրօրինակ պատճառների թվում են նաեւ հոգեկան հանգստությունը, սեքսուալ ցանկությունների լիցքաթափումը, պզուկներից ազատվելը: Որոշ կանայք էլ հայտնել են, որ խղճում են տղամարդկանց, մի քանիսն էլ, որ չեն կարողանում պարզապես դիմանալ գայթակղությանը:
Գիտնականների խոսքով` տղամարդկանց մեծ մասն իրենց զուգընկերուհիներին սեքսուալ եւ գրավիչ են համարում այն դեպքում, երբ կանաց մեծ մասը չի կարողանում նույն բանն ասել իրենց զուգընկերների մասին: