13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն բացահայտ առաջատարն է . ՀԵԲ

‘’Հայաստանի Եվրոպացի բարեկամներ’’  կազմակերպության կողմից ապրիլի 17-22-ն անցկացված դեմ առ դեմ հարցազրույցների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն բացահայտ առաջատարն է ընտրություններում, եւ նրա օգտին պատրաստ են ձայն տալ ընտրողների 40,6 տոկոսը:

‘’Մենք աշխատել ենք 1600 տնային տնտեսություն հետ, դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Սխալների հնարավորությունը կազմում է  +- 2,4 տոկոս’’,- ասաց Քեմբեքը` վսհատեցնելով, որ արդյունքները թույլ են տալիս տեսնել նաեւ միտումներն ու քարոզարշավի ազդեցությունը:

Համաձայն ՀԵԲ-ի զեկույցի` ՀՀԿ-ի օգտին պատրաստ են ձայն տալ ընտրողների 40,6 տոկոսը, երկրորդ տեղում է ԲՀԿ-ն` 32,6 տոկոսով, երրորդում` ‘’Ժառանգություն’’-ը` 6,5, ՕԵԿ-ը` 5,4, ՀՅԴ-ն` 5,0, ՀԱԿ-ը` 4,3, Հայաստանի կոմունիստական կուսակցությանը` 3,6  եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը` 1,9 տոկոսով, իսկ Միավորված Հայեր Կուսակցությանը ձայն կտա ընտրողների 0,1  տոկոսը:

Հարցվածների 7,9 տոկոսը հարցին դժվարացել է պատասխանել, 10,5 տոկոսը հրաժարվել է, 4,8  տոկոսը չի պատրաստվում ոչ ոքի ձայն տալ, իսկ ահա ընտրությունների չի ցանկանում մասնակցել միայն 1,3 տոկոսը:

Ըստ ՀԵԲ գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքի,  ՀՀԿ-ն անցնում է առաջին տեղ, ԲՀԿ դիրքերը մնում է կայուն’’Ժառանգությունը’’ ամրապնդում է իր դիրքերը, ՀԱԿ-ը ԱԺ անցնելու համար կայուն դիրք ունի, թեեւ, ՀԱԿ-ը կարող է ավելի բարձր վարկանիշ ունենալ, քանի որ, սովորաբար արմատական ընդդիմադիր կուսակցությունների աջակիցները հրաժարվում են կարծիք հայտնել սոցհարցումների ժամանակ :Քամբեքն ընդգծեց, որ ի տարբերություն նախորդ հարցումների, ՀԱԿ-ը որոշ տոկոսներ է կորցրել: Ըստ նախորդ հարցումների՝ ՀԱԿ-ի ընտրողների թիվը կազմում էր 3.2 տոկոս:

‘’Հիմնվելով մեր կողմից հավաքագրված բոլոր տվյալների վրա եւ կատարելով առկա միտումների վերլուծություն, համոզված եմ, որ մեծ հավանականությամբ բոլոր չորս փոքր կուսակցությունները (ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ, ‘’Ժառանգություն’’) կանցնեն Ազգային ժողով’’,- ասաց նա:

Իսկ թե որ քաղաքական գործչի մասին են առավել շատ տեղեկացված,  ըստ հարցումների, տեղեկացված են՝ Գագիկ Ծառուկյան՝ 66 տոկոս, Սերժ Սարգսյան՝ 57 տոկոս, Արթուր Բաղդասարայան՝ 47 տոկոս, Լեւոն Տեր- Պետրոսյան՝ 31տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 28 տոկոս եւ այլն:

Հաջորդ հարցը վերաբերում է նրան, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ո՞ր կուսակցության հանրահավաքների ժամանակ է հավաքում հասարակության մեծ զանգված. այսպես՝ առաջին տեղում ՀՀԿ-ն է: Ինչպես ներկայացրեց ՀԵԲ գլխավոր քարտուղարը, ՀՀԿ-ին հաջորդում են ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը:

Ներկայացնելով  հարցման արդյունքները` պարոն Քամբեքը նշեց, որ խորհրդարանում, ըստ հարցման, մեծամասնական տեղեր կունենան` ՀՀԿ` 20 տեղ, ԲՀԿ` 3 տեղ, ՕԵԿ` 2, ՀԱԿ` 1:

Ըստ հարցման` այս պահին, եթե ձեւավորվի նոր խորհրդարան,  ամենահավանական պատկերը կլինի այսպես` ՀՀԿ`  58 տեղ, ԲՀԿ` 33 տեղ, ՕԵԿ` 8 տեղ, ՀԱԿ` 7 տեղ, ՀՅԴ` եւ ‘’Ժառանգություն’’` 5-ական տեղ, այլ` 4, անորոշ` 11 տեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ