24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դպրոցներում շախմատին կհաջորդի ազգային պարը

Կառավարությունը որոշմամբ,  դեռեւս 2010թ.-ից,  ողջ հանրապետությունում շախմատը տարրական դասարաններում դասավանդվում է  որպես առանձին առարկա, որի նպատակն է խթանել երեխաների մտավոր կարողության զարգացումը:

Որոշման համաձայն` կառավարությունը ընդհանուր հաշվով 117 մլն դրամ (մոտ 470.000 դոլար) է հատկացրել Հայաստանի շախմատի ակադեմիային պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրության, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման համար։ Եվս  386.100 դրամ (1000 դոլարից մի փոքր շատ) տրամադրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան և աթոռ ձեռք բերելու նպատակով։

Շախմատն արդեն դասավանդվում է, իսկ մի քանի շաբաթ առաջ վարչապետն հայտարարել է, որ շախմատին կհաջորդի ազգային պարը:

“Վարչապետը, ի ուրախություն Հայաստանի ազգային պարարվեստի ու պարագետների միության, երկու շաբաթ առաջ հայտարարել է, որ 2013թվականից ազգային պարը դասավանդվելու է դպրոցներում”,- շեշտեց Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Գեւորգյանն ու հավելեց, որ այս քայլով կկարողանանք գեղեցիկ ու բարեկազմ սերունդ ունենալ, երեխաների մարմինը կկոփվի պարի միջոցով, ինչպես անեւ պարը դրական ազդեցություն կունենա երեխայի հոգեբանության վրա:

Սակայն թե ինչքան գումար է պահանջվում  ազգային պարը դպրոցներում դասավանդման համար Կարեն Գեւորգյանը պատասխանեց. “Դեռ հայտնի չէ, բայց որ պարը կմտնի դպրոց դա հաստատ է”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ