Հայրիկյանը առողջություն մաղթեց Տեր-Պետրոսյանին ու պատմեց իրենց վերջին հանդիպման մասին /վիդեո/
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը թեեւ երբեք ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ սիրով չի փայլել, բայց սրտանց ցավում է, որ Տեր-Պետրոսյանը հիվանդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պարույր Հայրիկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին առողջություն մաղթեց :
Պարույր Հայրիկյանը պատմեց, որ Տեր-Պետրոսյանի հետ իր վերջին հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել նրան չծխել. “Կուզեմ, որ ինքը շուտ ապաքինվի: Ես ցավով իմացա, որ նույնիսկ ընդհատել է քարոզարշավը: Մեր վերջին հանդիպմանը խնդրեցի իրեն չծխել, իր հարգելի տիկինն էլ ասաց, որ եթե մեզ հաճախ հյուր գաք, ինքը չի ծխի, Ձեր ներկայությամբ չի ծխում, ասացի` բայց Դուք եք ծխում, ասաց` ես էլ չեմ ծխի:
Բայց ես երեւի իմ այդ եղբայրական պարտքը չկատարելով՝ չնպաստեցի, որ ինքը քիչ ծխի, ինչը կնպաստեր նրա առողջությանը: Ես սրտանց ցանկանում եմ, որ ինքն առողջանա”:
ՀԱԿ առաջնորդին ուղղված մաղթանքից հետո Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճշմարտութունը խեղաթյուրել է` հայտարարելով, թե ԱԻՄ-ը շաբաթը մեկ մի 200-300 հոգով գալիս էր իմ լուսամուտի տակ, երգեր ուներ գրած, այդ երգերը երգում էին, հետո` գնում:
Պարույր Հայրիկյանն իր հետ 1993 թվականի փետրվարի 5-ին նկարահանված մի տեսանյութ էր բերել, որը նաեւ Henaran.am-ին տրամադրեց: “Այնտեղ դուք կտեսնեք, որ իր ասած թիվը չասեմ 1000 անգամ, մի 500 500 անգամ պակաս է: Կտեսնեք, թե ինչպես է հսկայական զանգված ամբողջ Բաղրամյան փողոցը փակել :Ասում է՝ Հայրիկյանը երգում էր, ես երգելուն դեմ չեմ, երգեր ունեմ գրած իսկապես, որոնք հարստացրել են մեր ազգային ինքնագիտակցությունը, քնարական երգերս էլ վատը չեն: Հիմնական երգը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք կատարում էինք, դա Սահմանադիր ժողովն էր` Սահմանադիր ժո-ղով, ազգային բա-նակ: Չգիտեմ, դա գուցե իր համար որպես ե՞րգ է հնչել, վատ չի բայց հատկապես վատ չի հնչել իր համար՝ Լե-վոն, հեռացիր, Լե-վոն դավաճան: Երեւի դրանք որպես երգ է ընկալել”,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ պարտավոր էր սա ասել բոլոր նրանց համար, ովքեր իրեն աջակցել են իրեն իր առջեւ դրված նպատակներն իրագործելու համար: ԱԻՄ նախագահը նաեւ նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից չի նեղացել, քանի որ այդ բառն իր բառապաշարում 40 տարի է, արգելված է:
“ Տեր-Պետրոսյանը շատ մեծ հումորի ընդունակ անձնավորությունն է, հաճելի զրուցակից, բայց նա ցավոք սրտի չի կարողանում ձերբազատվել անցյալի բեռից եւ թույլ տված սխալներից”,-նշեց Հայրիկյանն ու հավելեց, թե ամեն մարդ իր թույլ տված սխալներով իր կյանքը կրճատում է 14 տարով:
“Սա Տեր-Պետրոսյանի հետ կապ չունի: Եկեղեցին ասում է` ապաշխարհել, կան այլ ձեւեր` հրապարակային ներողություն խնդրել…Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին առողջություն եմ մաղթում, ինձ էլ լսի` ծխելը թողնի”: ԱԻՄ նախագահը նաեւ նշեց, թե համամասնական ընտրակարգի մասին խոսող Տեր-Պետրոսյանը պիտի ասի.” Պարույր ջան, կներես, այն ժամանակ, որ ասում էի` կուսակցությունները կարեւոր չէն, սխալ էի, հիմա հասկացա, բայց երբ ասի, մենք պետք է պայքարենք արդար ընտրության համար, մարդ, ով ասել է 100% ընդդիմությունը ձայներ ստանա մեկ է՝ իշխանությունը չենք տալու, այդ մարդը պիտի ասի, չէ՞, որ 96-ին Վազգենը, երբ այդ բանն ասեց, ես չստանձեցի”:
Պարույր Հայրիկյանը նաեւ պատմեց Տեր-Պետրոսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ տեղի ունեցած խոսակցության մասին.”Ինքը իրեն բնորոշ ասաց ինչ պաշտոն ունես հիմա պետական համակարգում, ասացի նույն պաշտոնն է Պարույր Հայրիկյան, ասաց, դա պաշտոն չէ, դա հուշարձան է: Սա եղել է մեր վերջին զրույցը”:
http://www.youtube.com/watch?v=u7LSu-Do8w8&feature=youtu.be