10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Խուճուճ Էդոյին էլ չտվեցին

Զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների առիթով կրկին անգամ ուսումնասիրվել է Էդուարդ Ավետիքի Մադաթյանի /Խուճուխ Էդո/` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու հարցը: Անձը հաստատող այլ փաստաթղթի /վերադարձի վկայական/ տվյալներով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ […]

“Գցվածների ցուցակ”` Պետրոս Ղազարյանից

Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքի իր  պատին հումորային տրամաբանությամբ է վերլուծել վերջին օրերին քաղաքական քննարկումների եռման ամենաբարձր աստիճանում հայտնված  “ցուցակամանյան”: Հումորից զուրկ մարդկանց և չափազանց խորը վերլուծաբաններին լրագրողը խորհուրդ է տալիս չկարդալ այն : Պետրոսը կազմել է ԱԺ ընտրություններին “գցվածների” ցանկը, որն, ի դեպ, գլխավորում է ինքը: 1.Պետրոս Ղազարյան 2.Անդրանիկ Թևանյան 3.Մենուա Հարությունյան 4.Արմեն Մարտիրոսյան 5.Լիլիթ Գալստյան […]

Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ընդունելություն է տեղի ունեցել արտաքին գործերի նախարարությունում

Մարտի 22-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված` ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց` “Ինձ շատ հաճելի է հյուրընկալել ձեզ ԱԳՆ հարկի տակ ավանդական դարձած այս ընդունելությանը` […]

ՀՀԿ-ն կա եւ կշարունակի մնալ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը. Շարմազանով /վիդեո/

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե գործում է արդյոք կոալիցիոն հուշագրում ամրագրված այն դրույթը, թե կոալիցիոն գործընկերները միմյանց հաշվին չպետք է փոխեն ուժերի հարաբերակցությունը, այն դեպքում, երբ թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն հայտարարում են խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմելու մասին: “ԲՀԿ-ից դեռ որեւէ մեկը չի հայտարարել, որ իրենք 2013թ. նախագահական […]

Մայրերը դուստրերի համար ընկերուհիներ չեն կարող լինել

Մայրերի և դուստրերի միջև ընկերական հարաբերությունները այժմ ծայրահեղ քիչ են հանդիպում: Սոցիոլոգները դա բացատրում են նրանով, որ ծնողների եւ երեխաների միջև կապը թուլացել է: Ժամանակակից աշխարհում շատ հաճախ երեխաներն իրենց ժամանակի մեծ մասը հենց իրենց են տրամադրում` հատկապես պատանեկան տարիքում, երբ էլ հենց հիմնվում են ընկերական հարաբերությունները ծնողների հետ` հավասարը հավասարի պես: Այս շրջանը շատ […]

Փնտրվում են մեղավորներ.որտեղի՞ց հետ բերել կենսաթոշակառուներին տրված 76 միլիոնը /վիդեո/

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց, որով կենսաթոշակ նշանակող մարմինների ղեկավարները 2012 թվականի ապրիլի 1-ից զերծ կմնան ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելուց: Գանձումները կատարվում էին օրենսդրության խախտմամբ` անձին երկու կենսաթոշակ նշանակված լինելու դեպքերում, օրինակ, երբ անձը ստացել է եւ պաշտպանության նախարարության, եւ ծերության կենսաթոշակ: ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն խնդրի վերջնական լուծման համար […]

Ստացվում է` մենք ենք ‘փակ’-ը, իրե՞նք են` ‘բաց’-ը. Արմեն Ռուստամյան

Բոլորն ասում են թե ՀՅԴ-ն ‘’փակ’’ է, եւ իրենք են ‘’բաց’’: Իրականում միանգամայն հակառակն է:  Henaran.am-ի հետ զրույցում նկատեց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը` պատասխանելով  ՀՅԴ-ի ‘փակ’ լինելու վերաբերյալ դիտարկմանը: Նրա խոսքով` այլ քաղաքական ուժերը հավաքում են 2000-3000  մարդ, համագումար են անցկացնում այն պայմաններում, երբ բանաձեւերը նախապես կազմված են մի քանիսի կողմից , այդ ամենը քվեարկվում […]

ՀԱԿ-ի համամասնական ցուցակը հրապարակվեց

Հայ Ազգային Կոնգրեսը ԿԸՀ հանձնեց իր համամասնական ցուցակը: Ցուցակը բաղկացած է 119 թեկնածուից:         1          Տեր-Պետրոսյան Լևոն Հակոբի                            Հայոց Համազգային Շարժում 2          Դեմիրճյան Ստեփան Կարենի                            Հայաստանի Ժողովրդական կուսակցություն 3          Սարգսյան Արամ Զավենի                                    Հանրապետություն 4          Մանուկյան Արամ Վիգենի                                   Հայոց Համազգային Շարժում 5          Զուրաբյան Լևոն Արամի                                      Անկուսակցական 6          Սարգսյան […]

Կառավարությունը Թեղուտի խնդրով քննարկում է նախաձեռնել, բնապահպանները խոստանում են չմասնակցել

Վաղը մարտի 23-ին Վանաձորում կառավարության անդամների, հկ-ների եւ շահագրգիռ կազմակերպությունների ու պատգամավորների մասնակցությամբ Թեղուտի խնդրի հետ կապված քննարկում տեղի կունենա: Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Վաղը կայանալիք լսումներին,  կմասնակցեն ՀՀ բնապահպանության, Էկոնոմիկայի, գյուղատնտեսության եւ մշակույթի փոխնախարարները: Ի դեպ, “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության անդամները հաղորդագրություն են տարածել, որում հայտնում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի