18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայրերը դուստրերի համար ընկերուհիներ չեն կարող լինել

Մայրերի և դուստրերի միջև ընկերական հարաբերությունները այժմ ծայրահեղ քիչ են հանդիպում: Սոցիոլոգները դա բացատրում են նրանով, որ ծնողների եւ երեխաների միջև կապը թուլացել է:

Ժամանակակից աշխարհում շատ հաճախ երեխաներն իրենց ժամանակի մեծ մասը հենց իրենց են տրամադրում` հատկապես պատանեկան տարիքում, երբ էլ հենց հիմնվում են ընկերական հարաբերությունները ծնողների հետ` հավասարը հավասարի պես: Այս շրջանը շատ կարևոր է նրա համար, որպեսզի ծնող-երեխա հարաբերությունները փոխարինվեն երկու մեծ մարդու հարաբերություններով:

Ավագ սերնդի հեռացումից իրենց երեխաներից ազդում է հատկապես մայրերի եւ դուստրերի հարաբերությունների վրա: Հաճախ աղջիկները վախենում են քննարկել մայրերի հետ իրենց վախերը, հիասթափությունները եւ այլ խնդիրները:

Երբեմն նույնիսկ ամաչկոտություն է առաջանում: Որոշ դեպքերում անգամ մրցակցություն է սկսվում: Այս խնդիրն ավելի է խորանում, երբ ծնողները սկսում են այս կամ այն արգելքը դնել իրենց երեխաների վրա` արգելում են շպարվել, բարձր երաժշտություն լսել, համակարգչի դիմաց երկար ժամանակ անցկացնել եւ այլն: Դրանից հետո հարաբեւթյունները դառնում են լարված: Եվ եթե մայրերը ջանքեր չգործադրեն, որպեսզի հասկանան սեփական երեխաներին, մտերմանան նրանց հետ, օտարության զգացումը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ