18 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստացվում է` մենք ենք ‘փակ’-ը, իրե՞նք են` ‘բաց’-ը. Արմեն Ռուստամյան

Բոլորն ասում են թե ՀՅԴ-ն ‘’փակ’’ է, եւ իրենք են ‘’բաց’’: Իրականում միանգամայն հակառակն է:  Henaran.am-ի հետ զրույցում նկատեց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը` պատասխանելով  ՀՅԴ-ի ‘փակ’ լինելու վերաբերյալ դիտարկմանը:

Նրա խոսքով` այլ քաղաքական ուժերը հավաքում են 2000-3000  մարդ, համագումար են անցկացնում այն պայմաններում, երբ բանաձեւերը նախապես կազմված են մի քանիսի կողմից , այդ ամենը քվեարկվում եւ ընդունվում է միաձայն:

‘’ Եվ դա եղավ բա՞ց քննարկում: ՀՅԴ-ում նման համագումարներ չեն կարող լինել , ավելի լավ է այդ ժողովները  փակ անեն, բայց այդ ժողովին եկած մարդը ունենա իրավունք ինչ-որ բառ կամ տառ փոխելու, դա ավելի դեմոկրատական կլինի, քան թե անունը դնում են ‘’բաց’’, բայց ամեն ինչ նախապես արդեն որոշված է, միաձայն քվեարկում են’’,- նշեց Արմեն Ռուստամյանը` զարմանալով, թե ինչպես կարող են հազարներով հավաքված մարդիկ միատեսակ քվեարկեն:

‘’Իրականում այդ քաղաքական ուժերում ամեն ինչ թաքուն է արվում, բայց ձեւ են տալիս, թե բաց է : Ստացվում է,  որ մենք ենք փակը, իրենք են բացը’’,- կարծիք հայտնեց ՀՅԴ պատգամավորը, հավելելով, որ եթե  ՀՅԴ-ն ուզենա մի հազար հոգանոց համագումար անցկացնել, դա կարող է մեկ տարի տեւել, որովհետեւ այդ հազար հոգին իրավունք են ունենալու հարցեր բարձրացնել, բանավիճել  եւ  հայտնել սեփական դիրքորոշումը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ