ՀՀԿ-ն կա եւ կշարունակի մնալ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը. Շարմազանով /վիդեո/
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե գործում է արդյոք կոալիցիոն հուշագրում ամրագրված այն դրույթը, թե կոալիցիոն գործընկերները միմյանց հաշվին չպետք է փոխեն ուժերի հարաբերակցությունը, այն դեպքում, երբ թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն հայտարարում են խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմելու մասին:
“ԲՀԿ-ից դեռ որեւէ մեկը չի հայտարարել, որ իրենք 2013թ. նախագահական ընտրություններում չեն սատարելու նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ընդհակառակը, նրանք ասել են` կա հստակ հուշագիր: Անկախ նրանից, թե ով ում կսատարի կամ չի սատարի, ՀՀԿ-ն գնում է ընտրությունների, ՀՀԿ-ն այս ընտրապայքարի քաղաքական ֆավորիտն է, ինչը ընդունում են թե մեր հասարակության մեծամասնությունը, թե մեր եվրոպացի գործընկերները”:
Շարմազանովը շեշտել է, որ անկախ այս կամ այն քաղաքական ուժի ցանկությունից, այսօր ՀՀԿ-ն է ՀՀ քաղաքական ամենաազդեցիկ ուժը, որը առաջիկա 5 տարիներին եւս կպահպանի իր դիրքերը :
Մանրամասները` կից տեսանյութում: