25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Փնտրվում են մեղավորներ.որտեղի՞ց հետ բերել կենսաթոշակառուներին տրված 76 միլիոնը /վիդեո/

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց, որով կենսաթոշակ նշանակող մարմինների ղեկավարները 2012 թվականի ապրիլի 1-ից զերծ կմնան ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելուց:

Գանձումները կատարվում էին օրենսդրության խախտմամբ` անձին երկու կենսաթոշակ նշանակված լինելու դեպքերում, օրինակ, երբ անձը ստացել է եւ պաշտպանության նախարարության, եւ ծերության կենսաթոշակ:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ապահովման վերաբերյալ:

Կառավարության նիստից հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանումներ ներկայացրեց` նշելով, որ վերադարձման ենթակա է 76 միլիոն դրամ: “Ժամանակին տեղեկատվական բազաներում եղած անճշտությունների պատճառով նշանակվել է կրկնակի կենսաթոշակ”,-հավելեց Արթուր Գրիգորյանը:

Նա ասաց, որ հարկավոր է ճշտել, թե ում մեղավորությամբ են կրկնակի կենսաթոշակներ վճարվել` քաղաքացու, թե չինովնիկի: Կենսաթոշակները նշանակվել են 1990-95թթ եւ վճարվել մինչեւ 2010 թ-ը:

Նախարարի պարզաբանումներն ավելի մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ