21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 20, 2012

Ու՞մ վրա է հենվում ՀՀԿ-ն

ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելիս հանրապետականները մասնակիորեն առաջնորդվել են Հայաստանից դուրս գտնվող աշխարհաքաղաքական ուժերին ինչ-որ բան ապացուցելու նկատառումով: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Նրա խոսքով` փորձ է արվում արտաքին ուժերին ցույց տալ, որ Հանրապետական կուսակցությունը ռեֆորմների գնացող կուսակցություն է, որ այն սերտաճած չէ օլիգարխիայի հետ, եւ ցուցակը կազմելիս շեշտը դրվել […]

Վրաերթի ենթարկված 59-ամյա տղամարդը տեղում մահացել է

Մարտի 19-ին, ժամը 19.30-ին, ‘Միցուբիշի Պաջերո’   մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում  վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 1953 թ. ծնված Ռուբիկ Մուրադյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Իրանից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով 3 հայ է զոհվել

Իրանից Հայաստան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է ազգությամբ հայ Իրանի 3 քաղաքացի: Ողբերգությունը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում` Մարանդ քաղաքի մոտ: Ուղեւորների մեծ մասն  իրանցիներ են եղել: Նախնական տվյալներով` եւս 10 մարդ վիրավոր է: Վթարի պատճառ են համարում վնասված անիվները: Ինչպես հաղորդում է Իրանի հայ համայնքի “hyeli.net” կայքը, պարզվել է զոհված անձանցից մեկի` Դենիս […]

Նոր անուններ ՀՅԴ ցուցակում

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը վաղը կհրապարակի մայիսի 6-ի խոհրդարանական ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը: Ցուցակի կառուցվածքի եւ սկզբունքների մասին ՀՅԴ-ն մինչ օրս խորհրդավոր լռություն է պահպանել: Դաշնակցականներն, այսպես ասած, “լռության ուխտը”, ամենայն հավանականությամբ ինտրիգը պահպանելու համար, որոշել են չխախտել, մինչեւ ցուցակի պաշտոնական հրապարակումը: Henaran.am-ն այսօր ՀՅԴ-ական պատգամավորներից փորձեց պարզել, թե թե իրենք լինելու են կուսակցության համամասնական […]

Դիսկո ակումբում նռնակ են պայթեցրել. 7-ը հոսպիտալացված են, 1-ը` ձերբակալված

Մարտի 20-ի գիշերը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ‘Ալեն-Էլեն’  դիսկո-ակումբում նռնակ են պայթեցրել: Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ակումբի հաճախորդ Վարդան Դեմիրճյանը ժամը 01.30-ի սահմաններում  […]

“Գնամ մեռնեմ էլի, որ ԲՀԿ-ն ինձ հաղթի….”. Սասունը առաջադրվում է

Հրազդանի  նախկին քաղաքապետ, անկուսակցական Սասուն Միքայելյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 25 ընտրատարածքում: Այն ընդգրկում է Հրազդան եւ Ծաղկաձոր քաղաքները,  Աղավնաձոր, Ջրառատավան, Մարմարիկ, Բջնի, Մեղրաձոր, Հանքավան, Արտավազ, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղական համայնքները: ՀՀԿ-ն այստեղ թեկնածու չունի, ԲՀԿ-ից արդեն առաջադրվել է 37-ամյա Դավիթ Քոչարյանը: Henaran.am-ի այն հարցին, թե ինչու ՀԱԿ-ի կողմից չի առաջադրվել, ասաց. […]

750 ուսանող կրթաթոշակ է ստացել

Պետական բուհերի առկա ուսուցման առաջին եւ երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող եւ սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը: ‘’Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ստացել է կառավարության աջակցությունը, քանի […]

Համաշխարհային բանկը 478000 դոլար դրամաշնորհ է հատկացրել ՀՀ Վերահսկիչ Պալատին

ՀՀ  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Համաշխարհային բանկի հետ համագարծակցության առումով ՎՊ նախագահը առաջնային է համարել շինարարության, գնումների ոլորտներում եւ մրցույթների անցկացման ուղղությամբ կատարվելիք բարեփոխումները: Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաեւ, որ հանրապետության նախագահի հետ քննարկվել է պետական բյուջեի […]

“Հաշտության պաշարներ”-ը ԼՂ-ում

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է “Հաշտության պաշարներ” (Conciliation Resources) միջազգային կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսին, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին` Վասիլի Աթաջանյանը ընդգծել է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կարեւոր դերը մարդասիրական հարցերի լուծման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման համար: Լոուրենս Բրոերսը ներկայացրել է տարածաշրջանում եւ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի