14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Նոր անուններ ՀՅԴ ցուցակում

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը վաղը կհրապարակի մայիսի 6-ի խոհրդարանական ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը: Ցուցակի կառուցվածքի եւ սկզբունքների մասին ՀՅԴ-ն մինչ օրս խորհրդավոր լռություն է պահպանել: Դաշնակցականներն, այսպես ասած, “լռության ուխտը”, ամենայն հավանականությամբ ինտրիգը պահպանելու համար, որոշել են չխախտել, մինչեւ ցուցակի պաշտոնական հրապարակումը:

Henaran.am-ն այսօր ՀՅԴ-ական պատգամավորներից փորձեց պարզել, թե թե իրենք լինելու են կուսակցության համամասնական ցուցակում:

ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Ռուզան Առաքելյանը եւ Արտյուշա Շահբազյանը մեր հարցին պատասխանեցին, թե տեղյակ չեն եւ ցուցակում լինել-չլինելու հարցը կորոշի կուսակցությունը:

Հարցն այլ կերպ փորձեցինք ձեւակերպել: Արդյոք պատգամավորները ցանկություն ունեն ապագա խորհրդարանում շարունակելու իրենց պատգամավորական գործունեությունը:

“Մենք կուսակցություն ենք: Կուսակցությունը որոշում է, առաջարկում է, կամ ընդունում ենք առաջարկը, կամ` ոչ: Ես վերջին 22 տարում, կուսակցությունն ինչ առաջարկել է, ընդունել եմ: Դեռ մեզ չեն ասել` ով ինչ պետք է անի, ինչ է առաջարկվում”,- այսպես պատասխանեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ “բնականաբար, նման առաջարկ եղել է, բայց ով ինչ դիրքերում, կերեւա վաղը:

ՀՅԴ-ական պատգամավորներին խնդրեցինք մեկնաբանել մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ՀՅԴ-ի առջեւ հարց է դրվել, որ եթե ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը գլխավորի ցուցակը, ՀՅԴ-ն խորհրդարան չի մտնի:

Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, որ ցուցակը գլխավորելու եւ պատգամավոր դառնալու ցանկություն չունի:

“Այդ տեղեկությունն ակնհայտորեն ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլեւ այնքան  ստահոդ է, որ մեկնաբանել անգամ չարժե”,-Henaran.am-ին ասաց Արծվիկ Մինասյանը, իսկ Արտյուշա Շահբազյանը հավելեց. “ՀՅԴ-ն այն հազվագյուտ կուսակցություններից է, որի առաջ խնդիրներ միայն ինքն է  դնում: Որեւէ մեկը Դաշնակցությանը երբեք որեւէ բան չի պարտադրել եւ չի կարող պարտադրել”:

Ինչ վերաբերվում է ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարին, որն ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն է զբաղեցնելու, դաշնակցական պատգամավորները խորհուրդ տվեցին սպասել մինչ վաղը եւ մեզ հետաքրքրող բոլոր հարցերն ուղղել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներին:

Մեր դիտարկմանը, թե, այսուհանդերձ, ինչպես կարելի է բացատրել, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը  գուցե չլինի կուսակցության ցուցակում,Արծվիկ Մինասյանը պատասխանեց այսպես.”Հրանտ Մարգարյանի ցանկությունն արդեն լսել եք:

Նա կլինի  այդ ցուցակում կամ կգլխավորի այն, թե ոչ, կախված է լինելու նաեւ կուսակցության առաջիկա ռազմավարությունից եւ այն խնդիրների օպերատիվությունից, որոնք կանգնած են Հայաստանի , հայության եւ Դաշնակցության առջեւ: Ի վերջո, Դաշնակցությունը համահայկական միավոր է եւ միայն ՀՀ խնդիրների լուծմամբ չէ, որ զբաղված է”:

Ի դեպ, վաղը հրապարակվելիք ցուցակում նոր անուններ կլսենք: Արծվիկ Մինասյանն այս մասին մեր հարցին դրական պատասխան տվեց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ