15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համաշխարհային բանկը 478000 դոլար դրամաշնորհ է հատկացրել ՀՀ Վերահսկիչ Պալատին

ՀՀ  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Համաշխարհային բանկի հետ համագարծակցության առումով ՎՊ նախագահը առաջնային է համարել շինարարության, գնումների ոլորտներում եւ մրցույթների անցկացման ուղղությամբ կատարվելիք բարեփոխումները:

Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաեւ, որ հանրապետության նախագահի հետ քննարկվել է պետական բյուջեի օպերատիվ վերահսկողության հարցը: Այս առումով պալատին առաջին հերթին անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ,ինչպես նաեւ տեխնիկական բազայի հզորացում  եւ  օրենսդրական դաշտի բարելավում:

Ասադ Ալամը, շնորհակալություն հայտնելով  ՎՊ-ին մոտեցումների եւ աշխատաոճի համար, նշել է, որ Համաշխարհային բանկը մեծ ուշադրություն է դարձնում պալատի կատարած աշխատանքներին, քանի որ լուրջ միջոցներ է ներդնում կառավարության ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ասադ Ալամը բարձր է գնահատել Վերահսկիչ պալատի` անկախ լինելու, միջազգային չափանիշներով աշխատելո նաեւ մարդկային եւ մասնագիտական ռեսուրսների հզորացման հետ կապված տեսակետը:

Նշենք, որ “Վերահսկիչ պալատի հզորացում”  ծրագրով համաշխարհային բանկը 478.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել Վերահսկիչ պալատին` վերջինիս կարողությունների ուժեղացման նպատակով:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Վերահսկիչ Պալատի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ