09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 15, 2012

Գեղարքունիքում եւ Արագածոտնում փակ ճանապարհներ կան

Մարտի 15-ի, ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Աշոցք (Թորոսգյուղի հատվածը) ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում՝ Ջրամբար, Ճարճակիս, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր գյուղերի ճանապարհահատվածները: Դժվարանցանելի են Ալագյազ-Ծաղկահովիտ եւ Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները:ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Կատարվում են […]

Ձյուն կտեղա

Մարտի 16-ին, 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 17-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում է ձյուն, Վայոց Ձորում եւ Սյունիքում` ինտենսիվ: Օդի ջերմաստիճանը եւ այս գիշեր, եւ մարտի 16-ի ցերեկը կնվազի եւս 5-8 աստիճանով: Մարտի 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 20-25մ/վ, բուք, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց, տեղ-տեղ մառախուղ:  Օդի ջերմաստիճանը մարտի 16-ից […]

“ՍԱՍ”-ի Արտակի դեմ` Արամ Մանուկյանը. վերջինս թղթերն է պատրաստում

ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կառաջադրվի Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար Արամ Մանուկյանն արդեն փաստաթղթեր է նախապատրաստում  եւ ամենայն հավանականությամբ վաղը կներկայացնի տեղամասային ընտրական հանձնաժողով: Այսօր այս մասին Henaran.am-ին ասաց Արամ Մանուկյանը:  “Ես միշտ այնտեղ եմ առաջադրվել եւ այնտեղի շտաբի պետն եմ: Ապրում եմ այնտեղ”,-նշեց Արամ Մանուկյանը: Արդյոք […]

Ռիկի Մարտինը կմարմնավորի Չե Գեւարային

Հայտնի երգիչ Ռիկի Մարտինը կփորձի իր ուժերը մյուզիքլում: 40-ամյա երգիչը որոշել է ինքն իրեն փորձարկել պրոֆեսիոնալ բեմում: Մարտինը պատրաստվում է “Էվիտա” մյուզիքլում կերպարանավորել լատինաամերիկյան լեգենդար հեղափոխական, 1959-ի Կուբայի հեղափոխության ղեկավար եւ Կուբայի պետական գործիչ Էռնեստո Չե Գեւերայի կերպարը, ով հայտնի էր նաեւ իր` ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ, ինչպես եւ Ռիկի Մարտինը: Այս ստեղծագործության էկրանավորումը Մադոննայի […]

Արցախցի բռնցքամարտիկը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը կկայանա վաղը Կրասնոդարում: Միջին քաշային կարգում  որոշիչ մարտին ռինգում կհանդիպեն Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Դավիթ Ավանեսյանը, ով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից է, եւ քենիացի Ջեյմս Օնյանգոն: Այսօր Կրասնոդարում տեղի է ունեցել կոնֆերանս` բռնցքամարտիկի մասնակցությամբ, հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը: Մեր հայրենակից մարզիկը հավաստիացրել է, որ […]

Ադրբեջանցիները թուրք երգչուհուց պահանջում են թույլտվություն վերցնել հայկական երգ երգելու համար

Ադրբեջանի երաժշտական շրջանակներում խիստ քննադատության է ենթարկվել թուրք երգչուհի Սեզեն Աքսուն, ով իր նոր ալբոմում հայկական ազգային երգ է ընդգրկել: Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալությունում հայտարարել են, որ Աքսուն պետք է իրենցից թույլտվություն խնդրեր, քանի որ իրենց կարծիքով` ճիշտ չէ այն պնդումը, որ դա հայկական երգ է: Ադրբեջանցիները, ինչպես միշտ, փորձում են երգի հեղինակային իրավունքը խլել: Նոր […]

ԿԸՀ նիստում նշանակվել են ընտրական հաձնաժողովի անդամներ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել  Անժելա Հովհաննիսյանին թիվ 11 ԸԸՀ-ում, Վահե Շիրինյանին եւ Սոնա Սարգսյանին` թիվ 12 ԸԸՀ-ում, Լամարա Քոչարյանին` թիվ 17 ԸԸՀ-ում, Ջահավիր Վահանյանին եւ Մարիամ Բալյանին` թիվ 18 ԸԸՀ-ում, Ռուբեն Նիազյանին` թիվ 31 ԸԸՀ-ում եւ Արմինե Պողոսյանին` թիվ 32 ԸԸՀ-ում: Այսօրվա նիստի ընթացքում փոփոխություն Է […]

‘Ընտրապայքարը չպետք է դիտենք, որպես կյանքի ու մահվան խնդիր’. Սամվել Ֆարմանյանը մտավ ընտրապայքարի մեջ

Սամվել Ֆարմանյանն արդեն առաջադրվել է Նոր Նորքի N2 ընտրատարածքում: Այդ կապակցությամբ նա գրառում է թողել իր Facebook-յան էջում. ‘Այսօր մեծամասնական ընտրակարգով առաջադրվեցի Նոր Նորքի N2 ընտրատարածքում: Առջևում ընտրապայքարի գերլարված ու նյարդային փուլն է: Անկախ այն հանգամանքից, թե ինչ այլ թեկնածուներ կառաջադրվեն և ինչքան սուր ու լարված կստացվի պայքարը մեր ընտրատարածքում, բոլորս պետք է հիշենք, որ […]

Արամեի հեղինակային երգը կկատարի նրա սիրեցյալը. նշանադրության մասին սիրով կպատմի

Արամեի հեղինակային երգը շուտով կկատարի երգչի ընտրյալը` Աննա Թովմասյանը: Տեղեկացնում է bravo .am-ը: “Երգն արդեն պատրաստ է, սակայն դեռ չի ձայնագրվել: Ես դեմ չեմ, որ նա երգի, բայց չեմ ցանկանա, որ ինձ պես շատ զբաղված լինի,”-խոստովանել է երգիչը: Աննան դեռեւս մի երգ ունի, իսկ սիրելիի` իրեն նվիրված երգի մասին նա պատմել էր դեռ անցյալ տարի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված