08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանցիները թուրք երգչուհուց պահանջում են թույլտվություն վերցնել հայկական երգ երգելու համար

Ադրբեջանի երաժշտական շրջանակներում խիստ քննադատության է ենթարկվել թուրք երգչուհի Սեզեն Աքսուն, ով իր նոր ալբոմում հայկական ազգային երգ է ընդգրկել:

Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալությունում հայտարարել են, որ Աքսուն պետք է իրենցից թույլտվություն խնդրեր, քանի որ իրենց կարծիքով` ճիշտ չէ այն պնդումը, որ դա հայկական երգ է: Ադրբեջանցիները, ինչպես միշտ, փորձում են երգի հեղինակային իրավունքը խլել:

Նոր ալբոմում այդ երգի ժամանակ երգչուհուն հայերենով ձայնակցում է հայկական երգչախումբ:

Իր երգացանկում Սեզեն Աքսուն շատ հայկական երգեր ունի եւ բազմիցս կատարել է դրանք տարբեր բեմերում: 2 տարի առաջ նրան թույլ չտվեցին ելույթ ունենալ Ադրբեջանում` պատճառաբանելով, որ Աքսուի խմբում հայ երաժիշտ կա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ