09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 15, 2012

Մաշտոցի պուրակի պաշտպանները բողոքում են Կառավարության շենքի առջեւ

Այս պահին Կառավարության շենքի առջեւ Մաշտոցի պուրակի պաշտպանները բողոքի ակցիա են կազմակերպել: Մի խումբ ակտիվիստներ դրոշներով, պաստառներով ու կոչերով հավաքվել են այստեղ եւ ընթերցում են իրենց հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ երեկ երեկոյան ոստիկանները բիրտ ուժ են կիրառել իրենց նկատմամբ: Նրանք պահանջում են քաղաքապետից անհապաղ դադարեցնել Մաշտոցի պուրակում ընթացող կրպակների շինարարությունը` հայտնելով, որ վճռական […]

Մարգար Օհանյանի դատը դարձյալ հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվեց` Մարգար Օհանյանի փաստաբանի հիվանդության պատճառով:  Այսօր  մեղադրական ճառը կներկայացնի մեղադրող Հարություն Հարությունյանը: Փաստաբան Մկրտիչ Վասակյանը նորից դիմել է դատարանին` հետաձգելու նիստը, քանի որ վատառողջ է: Դատավոր Մխիթար Պապոյանը հերթական նիստը նշանակեց մարտի 27-ին, ժամը 15-ին:

Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցով Շվեյցարիայում է /ֆոտո/

Վերահաստատվեց հայ-շվեյցարական բարեկամությունը խորացնելու երկուստեք հանձնառությունը: Մարտի 13-ին Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով ժամանեց Շվեյցարիա: Նույն օրը Ժնեւում տեղի ունեցավ Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի-Ռեյի` Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին Շվեյցարիայի պետական եւ քաղաքական գործիչներ, Ժնեւի քաղաքապետը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Շվեյցարիայի նախկին նախագահին հանձնելով Պատվո շքանշանը` նախարար Նալբանդյանն ասաց. “Վերջին տարիներին դիվանագիտական […]

Պաշտպանը պահանջում է վերականգնել Մաշտոցի պուրակում ցուցարարների` մեկ վրան ունենալու իրավունքը

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.’ Մեր աշխատակազմի արագ արձագանքման ծառայության իրավապաշտպանները վերջին օրերին մի քանի անգամ այցելել են Մաշտոցի պուրակ՝ վրանի տեղադրման համար ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից ստեղծված ոչ իրավաչափ խոչընդոտները վերացնելու նպատակով: Մեր իրավապաշտպանների բազմակի միջամտության արդյունքում տեղադրվել է մեկ վրան, որը մարտի 14-ի ուշ երեկոյան […]

Կոնգրեսական Ֆրենք Փալլոնեն պահանջում է ավելացնել Հայաստանին եւ ԼՂ-ին հատկացվող ֆինանսկան օգնությունը

Ամերիկյան Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնեն Ներկայացուցիչների պալատից պահանջել է ավելացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական օժանդակությունը, ինչպես նաեւ հատկացումներ անել Ջավախքի եւ Մերձավոր Արեւելքից տեղահանված հայ ազգաբնակչության համար, տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Փալլոնեն նշել է, որ 2013-ի բյուջեից արվելիք այդ հատկացումները կուղղվեն Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ անվտանգության խնդիրների լուծմանը, որի […]

Քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել կանոնների խախտումներով. Ոստիկանության պատասխանը

ՀՀ Ոստիկանությունը պատասխան հաղորդագրություն է տարածել Մաշտոցի պուրակում այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. ‘Սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում տեղադրվել է վրան: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, եւ ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի […]

“Նավթային դոլարներով” հարստացող ադրբեջանական վերնախավը սարսափում էէ թեհրանական մոլլաներից. “Коммерсантъ”

Ադրբեջանում ձերբակալությունները շարունակվում են: Ավելի քան 20 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են իրանական հետախուզության հետ համագործակցելու, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեսպանատների դեմ ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով: Ինչպես նշում է “Коммерсантъ FM”-ը, նոր ռազմական հակամարտությունը Մերձավոր Արեւելքում ավելի հավանական է դառնում: Սա իսկական ճգնաժամ է 2 հարեւան երկրների միջեւ հարաբերությունների համար: Նման դեպքերում սովորաբար […]

Կամավոր ինքնասպանություն Աթենքում

Henaran.am-ի խմբագրությունը նամակ է ստացել  Աթենքի ՀԲԸՄ “Գալփաքյան” վարժարանի ծնողական խորհրդի: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ 60-70 հազարի հասնող հունահայ համայնքի ՀԲԸՄ  “Գալփաքյան” վարժարանը, ունի շուրջ 60 աշակերտ: Որոնցից շուրջ 20-ը` 4-5 տարեկան կոկոններ ու ծաղիկներ են, այդ շարքում նաև իմ 5 ամյա թոռնիկը: Պանդխտության դժվարին պայմաններում հայեցի դաստիարակությամբ զավակ մեծացնելը իսկական գոյամարտ է: Իրենց զավակներին […]

Զինվորի դիակ է հայտնաբերվել

2012թ. մարտի 14-ին, ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի N մարտական հենակետում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սեւակ Ալբերտի Ասլիկյանի դին: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում 14.03.2012թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասի հատկանիշներով: Ըստ նախնական տվյալների` Ս.Ասլիկյանը գլխի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված