08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կոնգրեսական Ֆրենք Փալլոնեն պահանջում է ավելացնել Հայաստանին եւ ԼՂ-ին հատկացվող ֆինանսկան օգնությունը

Ամերիկյան Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնեն Ներկայացուցիչների պալատից պահանջել է ավելացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական օժանդակությունը, ինչպես նաեւ հատկացումներ անել Ջավախքի եւ Մերձավոր Արեւելքից տեղահանված հայ ազգաբնակչության համար, տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Փալլոնեն նշել է, որ 2013-ի բյուջեից արվելիք այդ հատկացումները կուղղվեն Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ անվտանգության խնդիրների լուծմանը, որի համար Հայաստանին պետք է հատկացվի առնվազն 50 մլն դոլար: Իսկ Վրաստանին հատկացրած օգնության 10 տոկոսը պետք է տրամադրվի Սամցխե-Ջավախեթի շրջանում աշխատատեղերի ստեղծմանը:

Փալլոնեն պնդում է նաեւ, որ նվազեցվի Ադրբեջանին տրամադրվող օգնության չափը, իսկ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին:

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտնել է, որ իրենք եւս կողմ են Փալլոնեի առաջարկին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ