05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“ՍԱՍ”-ի Արտակի դեմ` Արամ Մանուկյանը. վերջինս թղթերն է պատրաստում

ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կառաջադրվի Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար Արամ Մանուկյանն արդեն փաստաթղթեր է նախապատրաստում  եւ ամենայն հավանականությամբ վաղը կներկայացնի տեղամասային ընտրական հանձնաժողով:

Այսօր այս մասին Henaran.am-ին ասաց Արամ Մանուկյանը:  “Ես միշտ այնտեղ եմ առաջադրվել եւ այնտեղի շտաբի պետն եմ: Ապրում եմ այնտեղ”,-նշեց Արամ Մանուկյանը: Արդյոք մեծամասնականով առաջադրվելու որոշումը կապված է ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման դժվարությունների հետ. “Որեւէ  կապ չկա ձեր ասածի մեջ, բացարձակ”,- Henaran.am-ի հարցին պատասխանեց Արամ Մանուկյանը եւ հավելեց, որ համամասնական ցուցակում ՀՀՇ-ի ներկայացուցիչներ կլինեն: Թե ովքեր`  չմասնավորեցրեց:

Արամ Մանուկյանը հերքեց լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը , թե Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու համար իր եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի միջեւ տարաձայնություններ են ծագել: “Ես երեւի արդեն երրորդ-չորրորդ անգամ առաջադրվում եմ Արաբկիրում: Թիմը մերված  է ինձ հետ, եւ երբեք այդպիսի հարց չի էլ քննարկվել”,-նշեց ՀՀՇ վարչության նախագահը:

Արամ Մանուկյանն ասաց, որ անկախ իր մրցակիցներից, իր շանսերը բարձր է գնահատում. “Ժողովրդի մեծամասնությունը մտածում է ինչպես ես կամ Կոնգրեսը: Իմ հույսը եւ հենարանը դա է, որը կապված չէ անձերի հետ”:

Հիշեցնենք, որ այս նույն ընտրատարածքում արդեն առաջադրվել է ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը` “ՍԱՍ” ընկերության սեփականատերը, որին սատարելու է ՀՀԿ-ն: Ըստ որոշ տեղեկությունների, թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն ունի նաեւ “168 ժամ”-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Ավելի վաղ տեղեկություններ շրջանառվեցին, , որ այստեղ առաջադրվելու մտադրություն ունեն նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ  ՀՀԿ-ական Ալբերտ Երիցյանը /Շտիրլից Աբոն/ եւ թիվ 4 ընտրատարածքի գործող պատգամավորը` ՀՀԿ-ական  Զոհրաբ Զոհրաբյանը: Այս պահին, սակայն, այս լուրերը մարել են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ