Գեղարքունիքում եւ Արագածոտնում փակ ճանապարհներ կան
Մարտի 15-ի, ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Աշոցք (Թորոսգյուղի հատվածը) ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում՝ Ջրամբար, Ճարճակիս, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր գյուղերի ճանապարհահատվածները: Դժվարանցանելի են Ալագյազ-Ծաղկահովիտ եւ Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները:ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 15-ի, ժամը 18.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում տեղումները դեռ շարունակվում են, առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից