18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Էրդողանը և Նազարբաևը հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղազախստան, որտեղ հանդիպել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Ղազախստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը և Նազարբաևը խոսել են սեպտեմբերի 14-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հակամարտության կարգավորման  շուրջ բանակցությունների, ինչպես նաև թուրք-ղազախական հարաբերությունների մասին: Էրդողանը մասնավորապես ասել է. «Նախնական աշխատանքներն ավարտված վիճակում են: […]

Թուրքիայում հրատարակվել է հալեպահայ Մարալ Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը

Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հրատարակել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող հալեպահայ Մարալ Հարությունյան-Բոյաջյանի  «Gelincikler açarken” («Երբ բացվում են կակաչները») վեպի թուրքերեն տարբերակը: Վեպը պատմում է Հայոց ցեղասպանության շրջանում Սասունի Սալոր գյուղում բնակվող երկու երիտասարդի՝ Անոյի և Տարոնի սիրո մասին: Իր ավանդույթներին ամուր կառչած, լեռների ծոցում ծվարած ու իր գյուղական առօրյայի մեջ թաղված Սալորը կարծես լիովին […]

Մակրոնը դեմ է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լիովին խզվեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թեև Թուրքիան վերջին ամիսներին հեռվացել է Եվրամիությունից (ԵՄ), այնուամենայնիվ պետք է խուսափել հարաբերությունների վերջնական խզումից: Թուրքական «Hürriyet» պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  Մակրոնի արձագանքին նախորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ հայտարարությունը: Ըստ Մերկելի՝ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններն անհրաժեշտ է դադարեցնել: Մակրոնը նշել […]

Էրդողանը դժգոհել է Թուրքիայի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգային ղեկավարների ժողովի ժամանակ: Թուրքական «Posta.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում եվրոպական երկրների դիրքորոշումների խնդրին: «Մենք չենք հրաժարվել եվրաինտեգրման ռազմավարական նպատակից: Բանակցությունների սկզբից մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք: Գիշեր-ցերեկ իմ կուսակցությամբ և ինձնով հետաքրքրվող այդ քաղաքական […]

Այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքին. Ալի Բուհարա Մեթե (տեսանյութ)

Թուրքիայում սեպտեմբերի 8-ին մեծ էկրան կբարձրանա հայ և թուրք երիտասարդների սիրո պատմությունը ներկայացնող «Կիսատ մնացած» ֆիլմը: «Gerçek gündem» թերթի կայքը ներկայացնում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Արամին մարմնավորած թուրք դերասան Ալի Բուհարա Մեթեի մեկնաբանությունները ֆիլմի մասին: Արամը ֆիլմի հերոսուհու՝ Ստամբուլի համալսարանում սովորող Իսկուհու ավագ եղբայրն է, որ ամեն կերպ ջանում է խոչընդոտել քրոջ ու նրա […]

Ֆրանսիան անհնար է համարում Թուրքիայի հետ եվրաինտեգրման բանակցությունները

Ֆրանսիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայում տիրող իրավիճակն  ավելի անհնարին է դարձնում եվրաանդամակցության բանակցությունները թուրքական կողմի հետ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝  այդ մասին նա ասել է «France Inter» ռադիոյի հետ զրույցում: Ֆրանսիացի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Թուրքիայի և Եվրամիության միջև բանակցությունները այս պահին դադարեցված են: Բայց և անհրաժեշտ է համարել շարունակել երկխոսությունը ԵՄ-ի և Թուրքիայի միջև: «Վերջին […]

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում ընդունել են համատեղ հայտարարություն

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի կոնֆլիկտները պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա լուծելու անհրաժեշտության մասին։ Այս փաստաթուղթն ու նրանում առկա դիրքորոշումը վկայում է Թուրքիայի կողմից Վրաստանի հանդեպ կիրառվող «փափուկ ուժի» քաղաքականության մասին։ Վրաստանը կարող է Արցախի հարցում չեզոք դիրքորոշում ունենալ և հրաժարվել Աբխազիայի, […]

Ավստրիան դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար  Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ իրենք աջակցում են Գերմանիայի այն դիրքորոշմանը, որ Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև մաքսային պայմանագիրը չպետք է ընդլայնվի:   «CNNTurk» լրատվամիջոցի իրազեկմամբ՝ այդ մասին նա ասել է գերմանական «Bild» թերթի հետ զրուցում: Արտգործնախարարը պահանջել է, որ ԵՄ-ն այդ հարցում Թուրքիայի նկատմամբ ավելի վճռական դիրքորոշում ցուցաբերի:   Կուրցը […]

«Թուրքիան ու Ադրբեջանն ունեն գաղտնի համաձայնագիր Արցախում պատերազմի վերսկսման դեպքում» (տեսանյութ)

2017 թ. հունիսի 7-ին իրաքյան Քուրդիստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հանդիպել է քրդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 25: Իսկ նոյեմբերի 6-ին տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Քրդստանի ստեղծման և սրա հետ կապված հայաստանյան դիրքորոշման, ինչպես նաև Արցախի ու քրդական պետության ստեղծման կապի, ընդհանրությունների մասին Henaran.am-ը […]

Թուրքիայում հայկական թեմատիկայով ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: Թուրքական «Yenisafak» լրատվական կայքը հայտնում է, որ ֆիլմն անդրադառնում է նաև «1915-ի հայկական դեպքերին» (Հայոց ցեղասպանությանը՝ խմբ.): Գլխավոր դերերում հանդես են եկել  Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն: Ֆիլմում նկարահանվել են նաև Նիհան Թարհանը, Մինե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի