29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանը դժգոհել է Թուրքիայի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգային ղեկավարների ժողովի ժամանակ:
Թուրքական «Posta.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում եվրոպական երկրների դիրքորոշումների խնդրին:

«Մենք չենք հրաժարվել եվրաինտեգրման ռազմավարական նպատակից: Բանակցությունների սկզբից մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք: Գիշեր-ցերեկ իմ կուսակցությամբ և ինձնով հետաքրքրվող այդ քաղաքական մոտեցումները Եվրոպային ոչ մի օգուտ չեն տա: Այդ մոտեցումը Եվրոպային կբերի այն նույն վիճակին, ինչ 2-րդ աշխարհամարտի նախաշեմին էր: Ինչպիսին որ ֆաշիզմն էր, այնպիսին էլ ձեր արածներն են» , -հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը կոչ է արել իր հայրենակիցներին՝ չքվեարկել «Թուրքիայի թշնամիների» օգտին: Նրա խոսքով՝ Եվրամիությունում արդեն կարծիքներ են հնչում, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում միայն Գերմանիայի ձայնը դեռ որոշիչ չէ:

Էրդողանը տեսակետ է հայտնել նաև, որ Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ սկսել են ավելի անհանդուրժող վերաբերվել հատկապես Մերկելի և Սարկոզիի՝ պաշտոնի գալուց հետո:

«Առաջ մեզ գագաթնաժողովների էին հրավիրում, Մերկելի և Սարկոզիի ընտրվելուց հետո ասացին՝ թեկնածուները չեն կարող մասնակցել, միայն ԵՄ անդամ երկրները թող մասնակցեն: Հետո մեզ այլևս չհրավիրեցին գագաթնաժողվներին: Ապա 35-ի հասցրեցին բանակցությունների գլուխների թիվը: Հետո խնդիրներ ստեղծեցին վիզաների ազատականացման հարցում: Բոլորովին առնչություն չունեցող երկրները ներգրավվեցին շենգենյան գոտու մեջ, իսկ մեզ մերժեցին: Բայց այսօր մեզ թիրախ դարձնողների նետերը վաղը հենց իրենց է ուղղվելու»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ