18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Քրդերը թեժ բախման հող նախապատրաստեցին․ Թուրքիայի վարչապետ

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, որի ժամանակ անդրադարձել է իրաքյան Քուրդիստանում սկսված անկախության հանրաքվեին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետը մասնավորապես պատասխանել է  թուրքական «TRT» «CNN Turk» «NTV»  և  «Haberturk» լրատվամիջոցների հարցերին: Յըլդըրըմը մասնավորապես ասել է, որ պաշտոնական Անկարան չի  ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական […]

Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն: Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ արտգործնախարարությունը հանրաքվեն որակել է հակաիրավական, ապա նշել է, որ իրենք չեն ճանաչելու  արդյունքները: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ եթե որոշ «ծայրահեղական» խմբավորումներ և «ահաբեկիչներ» վտանգ ներկայացնեն Թուրքիայի ազգային անվտանգությանը, ապա իրենք, օգտագործելով […]

Թուրքիայի իշխանությունը խուճապի մեջ է

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան) ֆեյսբուքյան օգտատերը գրում է․ «Թուրքիայի իշխանությունը խուճապի մեջ է: Քիչ առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ միակողմանի փակել է Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային Հաբուր անցակետը, և որ աշխատակիցները լքում են տարածքը, իսկ այժմ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի առևտրի և մաքսայինի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին, ով հայտարարել է, որ Հաբուրը փակ չէ, պարզապես […]

Թուրքիայի վարչապետը 1 տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու հետ կապված կառավարությանը տրված իրավունքը: Թուրքական «Milliyet» թերթիկայքի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ԹԱՄԺ-ում քվեարկության կդրվի վաղը՝ սեպտեմբերի 23-ին: Թուրքիայի վարչապետի ստորագրությունը կրող որոշման մեջ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում առաջիկայում ակնկալվող հանրաքվեն որակվել է որպես «ազգային անվտանգության […]

Հարկ եղած դեպքում կխստացնենք տնտեսական ճնշումները Թուրքիայի վրա․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակվել են, իսկ անհրաժեշտության դեպքում այդ երկրի նկատմամբ տնտեսական ճնշումները կարող են ավելի խստացվել: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին Մերկելը հայտարարել է Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիների խնդրի համատեքստում: «Առանց այդ էլ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները արդեն որոշ ժամանակ է՝ սահմանափակվել են: Եվ եթե […]

Թուրքիայի վարչապետի կոչը

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան) ֆեյսբուքյան օգտատերը գրում է․ «Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո, Թուրքիան իրեն իրավունք է վերապահելու միջազգային նորմերի շրջանակներում ձեռնրկել քայլեր իր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: Նա կոչ է արել Մասուդ Բարզանիին վերջ դնել «անջատողականությանը» , չեղարկել հանրաքվեի անցկացման որոշումը, քանի որ այն քրդերին լավ բանի […]

Էրդողանի ելույթի ժամանակ քրդերը մտել են դահլիճ և իրարանցում առաջացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում հանդիպում է անկցացրել թուրքական և մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ: Չնայած ձեռնարկված են եղել անվտանգության խսիտ միջոցներ, այդուհանդերձ, մի քանի քուրդ ընդդիմադիրների հաջողվել է մտնել դահլիճ: Թուրքական «Haberler» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Էրդողանի ելույթի ժամանակ 5 հոգի մուտք են գործել դահլիճ և մեծ իրարանցում առաջացրել՝ բախվել Էրդողանի անվտանգությունն ապահովող ուժերի հետ: Նրանցից […]

«Ադրբեջանի և Վրաստանի ամբողջականությունը տարածաշրջանի կայունության բանալին է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթի ընթացքում մի շարք այլ թեմաների շարքում անդրադարձել է նաև Հարավային Կովկասի հակամարտություններին: Էրդողանը ևս մեկ անգամ կրկնել Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին թուրք-ադրբեջանական թեզերը: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Հարավային Կովկասում Ադրբեջանի […]

Թուրք պատգամավորն առաջարկում է բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Նա  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ այսօր Թուրքիայում կա մտավորականների մի զանգված, որն ուզում է՝ հայ-թուրքական հարաբերությունները լավանան։ «Մենք ժողովրդավարության գաղափարը շատ ենք կարևորում։ Մեծ ուրախությամբ կարող ենք ասել՝ այսօր՝ Հայաստանի անկախության օրը, մենք գտնվում ենք ձեր երկրում։ Ես ուզում եմ հիշեցնել՝ […]

Գերմանիայի դեսպանը 2 օրվա մեջ 2 անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը սեպտեմբերի 18-ին կրկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն (ԱԳՆ): «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը, հղում անելով գերմանական «Der Spiegel»-ին, գրում է, որ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու պատճառը դեռևս 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարան) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է:   Աղբյուրը գրում է, որ բանաձևի ընդունումը դեռևս շարունակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի