13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի նախկին նախագահը մեղադրվում է հեղաշրջում կազմակերպելու մեջ

Անկարայի դատարանը հաստատել է իր մեղադրանքները Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի եւ պաշտոնաթող գեներալ Թահսին Շահինկայայի դեմ, որոնք մեղադրվում են 1980-ին հեղաշրջում կազմակերպելու մեջ: Մեղադրող կողմը պահանջում է ամբաստանյալների ցմահ բանտարկություն: Նրանք երկուսն են  հեղաշրջման կազմակերպիչներից, որ կենդանի են մնացել: Նախկինում թուրք զինվորականները  իշխանությանը բռնի ուժով տիրանալու համար երբեք չեն ենթարկվել հետապնդման: Սա մասամբ կախված […]

Ալժիրի վարչապետը թուրքերին հորդորել է խելոք մնալ

Ըստ իրանական “Ալ-Ալեմ” լրատվական կենտրոնի, հունվարի 7-ին մամուլի ասուլիսում` Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահիան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել  իրենց  “արյունը առեւտրի առարկա չդարձնել”: “Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի  ժողովրդի արյունը”,- ասել է  նա: Ըստ Ահմեդ Օյահիայի`  1830թ.-ին,  երբ Թուրքիան գրավեց Ալժիրը, երեք […]

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը արդեն Փարիզում է

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսին Բուրջուօղլուն հունվարի 7 -ին վերադարձել է Փարիզ: Նա ամեն կերպ պայքարելու է  Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու համար: Նշենք, որ երբ անցած տարվա դեկտեմբերի 22-ին,  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից  ընդունվեց, Անկարան ետ էր կանչել իր դեսպանին Փարիզից` ”խորհրդատվությունների համար”: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները […]

“Խաչակրաց արշավանք”Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի դեմ

Ֆրանսիայի սենատի անդամ Նատալի Գուլեն քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծը եւ ասել, թե “խաչակրաց արշավանք է հայտարարելու” այս օրինագծի դեմ՝ երկրի Սենատում դրա ընդունումը կանխելու նպատակով: “Ես խաչակրաց արշավանք կհայտարարեմ Վալերի Բուայեի օրինագծի դեմ”, – ասել է Գուլեն՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, որով ցեղասպանության փաստը հերքողների նկատմամբ նախատեսվում է […]

Ֆրանսիայի սենատը կվավերացնի՞ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը

Ինչպես տեղեկացնում է  “Ամերիկայի Ձայնը”՝ վկայակոչելով  “ԲԻ-Բի-Ս”ի լրատվական գործակալությանը, Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկություն կանցկացնի մինչեւ այս ամսվա ավարտը: Ըստ նույն աղբյուրի,  չնայած օրինագծի ընդունումն առաջացրել է Անկարայի զայրույթը, Ֆրանսիայի օրենսդիրներն այնուամենայնիվ որոշում են ընդունել անցկացնել քվեարկություն երկրի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված օրինագծի շուրջ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը անցած տարվա դեկտեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի