22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի նախկին նախագահը մեղադրվում է հեղաշրջում կազմակերպելու մեջ

Անկարայի դատարանը հաստատել է իր մեղադրանքները Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի եւ պաշտոնաթող գեներալ Թահսին Շահինկայայի դեմ, որոնք մեղադրվում են 1980-ին հեղաշրջում կազմակերպելու մեջ: Մեղադրող կողմը պահանջում է ամբաստանյալների ցմահ բանտարկություն:

Նրանք երկուսն են  հեղաշրջման կազմակերպիչներից, որ կենդանի են մնացել: Նախկինում թուրք զինվորականները  իշխանությանը բռնի ուժով տիրանալու համար երբեք չեն ենթարկվել հետապնդման: Սա մասամբ կախված է այն բանի հետ, որ 1982-ին Էվրենի կառավարությունը սահմանադրության մեջ ներառել էր օրենք, ըստ որի արգելվում էր հետապնդել հեղաշրջման կազմակերպիչներին: Սակայն գործող վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը երեկ պառլամենտում հայտնել է, որ “հեղաշրջումների ժամանաշրջանն ավարտվել է”:

1980-ի իրադարձություններին նախորդել էր աջ եւ ձախ խմբավորումների հակամարտությունը, որը բերել էր բացեիբաց բռնության: Էվրենը կարծում է, որ իշխանությունն իր ձեռքն առնելով` փրկել է երկիրը անարխիայից: Իսկ դատախազները պնդում են, որ նրա` իշխանության գլուխ գալուց հետո ապօրինաբար մահապատժի է ենթարկվել 50 մարդ, հարյուր հազարավորները ձերբակալվել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ