13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան վրդովված է շվեյցարական իշխանությունների կատարած քայլից

Թուրքիայում Շվեյցարիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն եւ բացատրություն պահանջել Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի հանդեպ շվեյցարական իշխանությունների գործողությունների համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Ցյուրիխի դատախազությունը Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Դավոսի տնտեսական համաժողովից հետո նա հայտարարել էր, թե ինքը կարող է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող երկրում էլ հայտարարել, որ […]

Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով Շվեյցարիայի դատախազը գործ է հարուցել Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ

Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով դատական գործ է հարուցել Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայնը”` վկայակոչելով  “Թըդեյզ Զաման” թուրքական պարբերականին:  Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը: Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգն այս կապակցությամբ ասել է, […]

Մենք ներողություն կխնդրենք հայերից, եթե ցեղասպանության փաստը ապացուցվի. թուրք նախարար

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ապացուցման դեպքում Թուրքիան հայերից ներողություն կխնդրի: Նախարարի խոսքով` եթե այն  ճանաչվի եւ պատմականորեն, եւ գիտականորեն` որպես փաստ, ինչը նրա կարծիքով ավելի կարեւոր է, ապա իրենց ուրիշ բան չի մնա, քան դա ընդունելը եւ ներողություն խնդրելը: “Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ էլ […]

Թուրքիայում հայկական գերեզմանոց են ավիրել

Թուրքիայի Մալաթիա քաղաքի քաղաքապետարանը ավերել է հայկական գերեզմանոցի  մի շինություն, որը նախատեսված էր պահակների, ինչպես նաեւ հիշատակի արարողություններ անելու համար: Այն կառուցվել էր Մալաթիայի Հայերի միության կողմից: Փետրվարի 2-ին այնտեղ են  ուղարկվել  աշխատակիցներ եւ տեխնիկա: Քաղաքապետ Ահմեդ Չակիրը ‘Ակոս” թերթին  հայտնել է, որ ծրագրված է եղել քանդել միայն տանիքը, սակայն քաղաքապետարանը  եւ աշխատող  խումբը ինչ-որ […]

Ֆրանսիական մեքենաներն այլեւս չեն ծառայի թուրք պաշտոնյաններն

Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան հրաժարվել է ֆրանսիական “Renault Latitude” մակնիշի մեքենաներից, որոնք վարձակալության նպատակով նախօրոք էր պատվիրել, հայտնում է թուրքական մամուլը: Այժմ թուրքերը նախընտրում են օգտագործել “Ford Mondeo”: Թուրքիայի կառավարության անդամներին մեքենաները վարձակալությամբ հանձնում է ‘Akmercan” ընկերությունը, որն էլ պետք է գներ պատվիրած 130 “Renault”-ն, սակայն դրա փոխարեն պատվիրվել է 20 հատ […]

Թուրքիան խրվում է իր սարքած ճահճի մեջ

Գրեթե մեկ դար Թուրքիայի ղեկավարները փորձել են թաքցնել Հայոց ցեղասպանության հրեշավոր հանցանքը` քողարկելով այն, ինչ իրականում կատարվել էր  Սիրիական անապատի մահվան դաշտերում Օսմանյան կայսրության օրոք: Թուրքիայի հզոր պետությունն իր զգալի ֆինանսական և դիվանագիտական ռեսուրսներն ուղղել էր ցեղասպանության ժխտման այդ ստոր գործին:  Թուրքիայի ղեկավարները կարծես թե չեն գիտակցում, որ ժխտելով ու ստելով, ինչպես նաեւ իրենց անմեղության մասին սին հայտարարություններ անելով, իրականում օգնում […]

Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

Կամբոջայի դրոշով “Vera” բեռնատար նավը, որը Ռուսաստանից ուղեւորվելիս է եղել թուրքական Ալիագա նավահանգիստ, խորտակվել է Թուրքիայի սեւծովյան ափի մոտ, հայտնում է “РИА Новости”-ն: 2 նավաստի փրկվել են, անձնակազմի 9 անդամներ անհայտ կորած են համարվում: “ИТАР ТАСС”-ի հաղորդմամբ` բեռնավորված նավը շարժվել է Ռուսաստանի սեւծովյան նավահանգիստներից մեկից եւ խորտակվել Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու եղանակային վատ պայմանների պատճառով: […]

Ֆրանսիայի սենատորները պահանջում են արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամներ երեքշաբթի օրը դիմել են երկրի Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: ”Ամերիկայի ձայն” ռադիոկայանը վկայակոչելով “Ֆրանս պրես”-ին` նշում է, որ  ձախակողմյան կուսակցություններին հարող սենատորները հայտնել են, որ իրենք հավաքել են օրինագծին դեմ հանդես եկող 72 սենատորների ստորագրությունը: Օրինագծի համապատասխանությունը երկրի սահմանադրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով այն Սահմանադրական խորհրդի […]

Էրդողանը ֆրանսիացիներին կոչ է արել պայքարել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող ընդունված օրինագծի դեմ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը “Ուղերձ ազգին” հաղորդման ժամանակ կրկին քննադատել է Ֆրանսիային` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական Internethaber-ը: Թուրքիայի վարչապետն ասել է, թե պատմության մեջ միշտ լուսավորչության առաջատար համարվող Ֆրանսիան այսօր մութ միջնադարի գիտակցության մեջ է խորասուզվում:  “Ֆրանսիան այսօր խոսում է ռասիզմի, խտրականության եւ հակամարտության լեզվով: Մենք սպասում […]

Թուրք քաղաքապետն այցելել է հայկական եկեղեցի

Թուրքական Էյուփի քաղաքապետ Իսմայիլ Քավունջուն այցելել է Դուղմեջիլեր թաղամասում գտնվող հայկական եկեղեցի: Նա հանդիպել է եկեղեցու հիմնադրամի նախագահի հետ, իսկ հետո հայ համայնքի կողմից հրավիրվել ճաշի: Քավունջուն եւ հիմնադրամի նախագահ Արթը Արմանին քննարկել են ազգերի  միջեւ փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի