03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Էրդողանը ֆրանսիացիներին կոչ է արել պայքարել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող ընդունված օրինագծի դեմ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը “Ուղերձ ազգին” հաղորդման ժամանակ կրկին քննադատել է Ֆրանսիային` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական Internethaber-ը:

Թուրքիայի վարչապետն ասել է, թե պատմության մեջ միշտ լուսավորչության առաջատար համարվող Ֆրանսիան այսօր մութ միջնադարի գիտակցության մեջ է խորասուզվում:  “Ֆրանսիան այսօր խոսում է ռասիզմի, խտրականության եւ հակամարտության լեզվով: Մենք սպասում ենք, որ ֆրանսիացի ժողովուրդն իր ձայնը կբարձրացնի այս իրավիճակի դեմ:

Էրդողանի խոսքով` Թուրքիան շարունակում է աշխատանք ծավալել օրինագծին դեմ քվեարկած սենատորների հետ, որպեսզի օրինագիծը մտցվի Սահմանադրական դատարան:

“Հավատում եմ, որ Ֆրանսիան “ոչ” կասի Սարկոզիի ռասիստական եւ խտրականության քաղաքականությանն ու Թուրքիայի դեմ թշնամությանը: Թուրքիան մեծ երկիր է եւ մեծ երկրին վայել է իրեն պահելու: Մենք մեր քայլերը կանենք` դուրս գալով զարգացումներից: Պատժամիջոցները կիրականացնենք փուլ առ փուլ”,-եզրափակել է Էրդողանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ