13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրք գործչին ձերբակալել են Հայոց ցեղասպանության մասին գրքի պատճառով

Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի ‘Հայոց Ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ’ հայերեն եւ անգլերեն տարբերակներով երկհատորյա գիրքը լույս կտեսնի նաեւ թուրքերենով: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրքի հեղինակը: ‘Ես ավելի քան 55 տարի բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրառել, ուսումնասիրել ու հրատարակել եմ բռնի տեղահանված, Ցեղասպանության ականատես դարձած հայերի վկայությունները:Գրքի […]

Գիտությունն օգնել է ֆիզիկոսին խուսափել տուգանքից

Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկոս Դմիտրի Կրյուկովին հաջողվել է խուսափել տուգանքից ավտոճանապարահային երթեւեկության խախտման համար` ապացուցելով իր անմեղությունը ճանապարհին պատահածի մասին 4 էջից բաղկացած գիտական զեկույցի շնորհիվ: Գիտնականին դատարան են կանչել այն բանի հմար, որ նա չի կանգնեցրել մեքենան “կանգ առ” նշանի մոտ: Փաստաթղթում, որը ֆիզիկոսն անվանել է “Անմեղության ապացույց”, նա ներկայացրել է գրաֆիկաներ եւ սխեմաներ, որոնք […]

Ձվի հարցում էլ հո նախագահը մեղավոր չի՞

Մայրաքաղաքի փողոցներից մեկում անցնող երկու տղամարդ թունդ բարկացած խոսում էին ձվերի գնից: Henaran.am-ի առաջարկին` լուսանկարելու նրանց` չհամաձայնեցին: “Ձուն 100-110 դրամ ա շուկայում, տնականը: Ասա այ գյուղացի, էսօր փոխանակ էժան տաք, թանկացնու՞մ ենք: Հարստանալու եք մի օրում մի քանի հատ ձու թանկ ծախելով”,-ասաց միջին տարիքի տղամարդը: Իսկ նրա ընկերն էլ լրացրեց. “Կարող ա ստեղ էլ ասեն […]

Անտեղյակ թուրք նախարարը “մեկնաբանել է” Շվեյցարիայի ԱԳՆ-ի որոշումը

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, որի նկատմամբ Շվեյցարիայի Ցյուրիխի  կանտոնի դատախազության կողմից հարուցված քրեական գործը կարճվել է Շվեյցարիայի արտգործնախարարության փաստաբանների խորհրդակցության արդյունքում, իր կարծիքով` մեկնաբանել է այդ որոշումը: Բաղըշի հանդեպ հետաքննությունն սկսվեց այն բանից հետո, երբ նա Դավոսում կայացած Միջազգային տնտեսական համաժողովից հետո հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանություն չի եղել: Ինչպես հաղորդում են թուրքկաան […]

ՀԱԿ-ը հանրահավաքով նախընտրական մեկնարկը կտա. ճանապարհներն առայժմ բաց են

Այսօր, ժամը 18.00-ին Հայ Ազգային Կոնգրեսը Ազատության Հրապարակում իր հերթական հանրահավաքը կանցկացնի: Հանրահավաքից հետո ավանդական երթը կանցնի Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով: ՀԱԿ-ն այս հանրահավաքով խոստանում է նախընտրական պայքարի մեկնարկը տալ: “Նախընտրական հանրահավաք է, մենք խոստացել էինք, որ կներկայացնենք […]

Եղել են խնդիրներ, որտեղ ՀԱԿ-ը ուղղակի աջակցել է ՀՀԿ-ին. Գ. Իսագուլյան

“Քաղաքական ուժերը հնարավորության առումով, իհարկե, հավասար պայմաններում  չեն գտնվում: Ամենամեծ հանրավորութունը ունի ՀՀԿ-ն` թե ֆինանսական, թե ռեսուրսների առուով ՀՀԿ-ի դիրքը գերապատվելի է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ լավ հնարավորություն ունի նաեւ ԲՀԿ, ոչ միայն ֆինանսական, այլեւ` լծակներ: Ֆավորիտը հնարավորությունների առումով, բանախոսի համոզմամբ, այս երկու ուժերն են: […]

Հիտլերին “թույլ չեն տվել” շամպուն գովազդել /վիդեո/

Թուրքական “Marka” գովազդային գործակալությունը դադարեցրել է Ադոլֆ Հիտլերի մասնակցությամբ “Biomen” շամպունի գովազդային հոլովակի ցուցադրությունը, քանի որ այն վիրավորել է երկրի հրեական համայնքին: Այս մասին հաղորդում է “BBC News”-ը: Գովազդային գործակալությունը հայտարարել է, որ հոլովակը նույնիսկ հանել են իրենց կայքից, իսկ տնօրենը նշել է, որ իրենց գաղափարը սխալ են հասկացել. “Եթե այնտեղ լիներ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, […]

Էրդողան-Օբամա հանդիպմանը քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր նախագիծը եւ ԼՂ հիմնախնդիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սեուլում կայացած հանդիպման ընթացքում, բացի մի շարք հարցերից, անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրին: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Էրդողանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է. “Ես խորհուրդ տվեցի, որ մենք խոսենք ադրբեջանցիների, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Հայաստանի հետ, քանի որ Մինսկի խմբի ջանքերն արդյունք չեն […]

Թուրքիայում սեռական շանտաժի ենթարկված հայուհին ինքնասպան է եղել

21-ամյա Նարինե Մկրտչյանը, ով Հայաստանից Ստամբուլ էր տեղափոխվել խորթ հոր եւ եղբոր հետ, սեռական շանտաժի զոհ է դարձել եւ ինքնասպան եղել, տեղեկացնում է “Кавказский узел” կայքը: Ըստ ստամբուլյան “Ակոս” թերթի` Նարինեի եղբայր Ժորան պատմել է, որ քույրը սիրահարված է եղել Օրհան անունով թուրքին, ով սեռական հարաբերությունների մեջ լինելով աղջկա հետ, խաբել է նրան եւ նույնիսկ […]

Իրանցիները հարձակում են գործել Թուրքիայում Իրանի դեսպանատան վրա

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է իրանական ծագումով երկրի 2 քաղաքացիների, որոնք հարձակում են գործել իրենց պատմական հայրենիքի դեսպանատան վրա, հաղորդում է “AFP”-ը: Այսօր առավոտյան 2 հանցագործները այրվող նյութով լի շշեր են նետել Անկարայի կենտրոնում գտնվող դեսպանատան տարածք: Շշերը  պայթել են դեսպանատան այգում: Դիվանագետներն ինքնուրույն են մարել կրակը: Տուժողներ չեն եղել: Ձերբակալավածներն արդեն պատմել են ոստիկաններին իրենց արարքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի