03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք գործչին ձերբակալել են Հայոց ցեղասպանության մասին գրքի պատճառով

Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի ‘Հայոց Ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ’ հայերեն եւ անգլերեն տարբերակներով երկհատորյա գիրքը լույս կտեսնի նաեւ թուրքերենով: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրքի հեղինակը:

‘Ես ավելի քան 55 տարի բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրառել, ուսումնասիրել ու հրատարակել եմ բռնի տեղահանված, Ցեղասպանության ականատես դարձած հայերի վկայությունները:Գրքի թուրքերեն տարբերակը պետք է լույս տեսներ այս տարի` ապրիլի 24-ի նախօրեին, սակայն թուրք գործիչ Ռագըփ Զարաքոլուի ձերբակալումն այդ աշխատանքը հետաձգեց. նա ստանձնել է գրքի թուրքերեն թարգմանությունը’,- ասաց գրքի հեղինակը:

Բանախոսն ընդգծեց, որ հրատարակչի անունն անգամ վախենում է հրատարակել, մտավախություն ունենալով, որ կրկին թուրքերը կխոչընդոտեն նրա աշխատանքը: ‘Տեղյակ եմ, որ նրան արդեն բաց են թողել: Ես մեծ դժվարությամբ կարողացա նրա հետ կապ հաստատել, բայց նա չկարողացավ ասել, թե ինչու էին ձերբակալել: Սակայն խոսակցությունից հասկացա, որ պատճառն իմ գիրքն է’ ,- ավելացրեց նա:

Սվազլյանը վստահեցրեց, որ գիրքն անպայման կթարգմանվի թուրքերեն մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա նշեց, որ  վկայությունները գրի են առնվել, ձայնագրվել ու տեսագրվել ՀՀ ԳԱ ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի աջակցությամբ:

Հատոր առաջինի` ‘Պատմաբանագիտական ուսումնասիրություն’ բաժնում ներկայացված է Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքը՝ սկսած համիդյան ջարդերից, իսկ երկրորդ հատորի ‘Պատմական սկզբնաղբյուրներ բաժնում’ 700 միավոր վկայություն է ներկայացված։ Ժողովածուն ներկայացնում է  Հայոց ցեղասպանության ամբողջ ճշգրիտ պատկերը, երիտթուրքական կառավարության կազմակերպած հայերի զորահավաքը, հայերի զանգավածային տեղահանությունները, ինչպես նաեւ Մուսա լեռան, Ուրֆայի, Այնթափի, Մարաշի, Իզմիրի հերոսամարտերը:

Վերժինե Սվազլյանի խոսքերով՝ թուրք երիտասարդությունը Ցեղասպանության մասին գրեթե ոչինչ չգիտի եւ ճշմարիտ տեղեկությունների ծարավ ունի: Նշենք, որ գրքի գիտական ուսումնասիրության մեջ Վ.Սվազլյանը հետեւյալ կերպ է հիմնավորում ականատես վերապրողների հաղորդած վկայությունների կարեւորությունը. ‘Ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նույնպես եւ այս պարագայում պետք է հենվել նաեւ ականատես վերապրողների վկայությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իրավաբանական տեսակետից ապացուցողական նշանակություն’:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ