16 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Եղել են խնդիրներ, որտեղ ՀԱԿ-ը ուղղակի աջակցել է ՀՀԿ-ին. Գ. Իսագուլյան

“Քաղաքական ուժերը հնարավորության առումով, իհարկե, հավասար պայմաններում  չեն գտնվում: Ամենամեծ հանրավորութունը ունի ՀՀԿ-ն` թե ֆինանսական, թե ռեսուրսների առուով ՀՀԿ-ի դիրքը գերապատվելի է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ լավ հնարավորություն ունի նաեւ ԲՀԿ, ոչ միայն ֆինանսական, այլեւ` լծակներ: Ֆավորիտը հնարավորությունների առումով, բանախոսի համոզմամբ, այս երկու ուժերն են: Իսագուլյանի կարծիքով, ՀՅԴ-ն էլ իր ավանդական փորձով հնարավորություններ ունի: “Իշխանության մոտ գտնվող ուժերի հնարավորությունը ավելի մեծ է”,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:

Հաշվի առնելով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավորությունները եւ հավակնությունները, նախընտրական շրջանում այս երկու ուժերի միջեւ պայքարը, որն արդեն նկատելի է, կսրվի՞:

Henaran.am-ի այս հարցին Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց.” Ես խորհրդարանում աշխատում եմ բոլոր խմբակցությունների հետ: Պայքարը, որքանով ներկայացվում է որպես պայքար, իրականության մեջ որպես այդպիսին, գոյություն չունի”:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով, պարզապես, որոշ քաղաքական  գործիչների մոտ նկատելի է էմոցիոնալ մոտեցում մի խնդրի շուրջ եւ “ԶԼՄ ների ճնշմամբ” , դրան հետեւում են պատասխաններ:

“Թե դիմադիր, թե ընդդիմադիր դաշտում պայքարը բնական է: Յուրաքանչյուրն ուզքում է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ ԱԺ-ում: Սա էլ բնական է”,-նշեց Գառնիկ Իսագուլյանը: Բանախոսը ընդգծեց, որ հատկապես ընդդիմադիր դաշտում ”խոյահարումներն” ավելի ուժեղ են:

“Ընդդիմադիր դաշտում էլ կուսակցությունները պայքարում են որոշակի ձայների համար: Սա բնական է, եթե չի դառնում էթիկայի եւ կոռեկտության սահմաններից դուրս”,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանն, ի դեպ, չբացառեց ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հնարավորությունը: Այդ մասին Henaran.am-ի հարցին, բանախոսը պատասխանեց.”Էս կյանքում մենք ինչեր չենք տեսել: Ամեն ինչ հնարավոր է որեւէ բան բացառել չի կարելի”:

Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ ԲՀԿ-ն,  ըստ էության, “չմերժեց եւ  թողեց բաց” Լեւոն տեր-Պետրոսյանի` ոչ վաղ անցյալում արված համագործակցության առաջարկը: Սա եւս, բանախոսը  բնական երեւույթ համրեց. “Նորմալ է, առաջարկը կա` պատասխան չի տրվել: Կամ  եթե երկուսն էլ անցնե ԱԺ եւ համագործակցեն: Շատ դեպքեր կան, երբ “Ժառանգությունը” եւ ՀՅԴ-ն շատ օրինագծերի ընդունման հարցում աջակցում են ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին”:

Մեր դիտարկմանը, թե այդ հնարավոր համագործակցությունը կարող է ուղղված լինել ՀՀԿ-ի դեմ, Գառնիկ Իսագուլյանը նշեց.”Ինչու դեմ: Դուք կարծում եք ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն երբեք չե՞ն կարող  համագործակցել ինչ-որ խնդրի շուրջ: Կարծում  եմ, այդ համագործակցությունը եղել է: Եղել են քաղաքական խնդիրներ, որտեղ ՀԱԿ-ը ուղղակի աջակցություն է արտահայտել”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ