04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անտեղյակ թուրք նախարարը “մեկնաբանել է” Շվեյցարիայի ԱԳՆ-ի որոշումը

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, որի նկատմամբ Շվեյցարիայի Ցյուրիխի  կանտոնի դատախազության կողմից հարուցված քրեական գործը կարճվել է Շվեյցարիայի արտգործնախարարության փաստաբանների խորհրդակցության արդյունքում, իր կարծիքով` մեկնաբանել է այդ որոշումը: Բաղըշի հանդեպ հետաքննությունն սկսվեց այն բանից հետո, երբ նա Դավոսում կայացած Միջազգային տնտեսական համաժողովից հետո հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանություն չի եղել:

Ինչպես հաղորդում են թուրքկաան լրատվամիջոցնրը, Բաղըշը հայտարարել է, որ դրանով “Շվեյցարիան փրկեց իր հեղինակությունը”:

Նախաարարը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի կվարվեր այնպես, ինչպես ինքը` անտեղյակ լինելով, որ Թուրքիայում կան մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, ովքեր ոչ միայն ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ բազմիցս բարձրացրել են այդ հարցը:

Ինչ վերաբերում է Ցյուրիխի դատախազությանը, ապա այն իր որոշումը բացատրել է այն փաստով, որ Շվեյցարիայի արտգործնախարարության հետ խորհրդակցության ժամանակ պարզել են, որ Բաղըշն այդ հայտարարությունն անելու պահին դիվանագիտական անձեռմխելիություն է ունեցել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ