13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Դինքի ընտանիքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել

“Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել այն  չինովնիկների, զինվորականների եւ ոստիկանների դեմ, որոնց անփութության պատճառով մահացել է Դինքը, հաղորդում է թուրքական մամուլը: Փաստաբանների կազմած հայցում մեղադրանք է ներկայացվում  Տրապիզոնի նախկին ոստիկանապետին, Տրապիզոնի տարածքային ոստիկանությանը, Ստամբուլի տարածքային ոստիկանությանը, Ստամբուլի ոստիկանության  հետախուզական բաժնին, ինչպես նաեւ մի շարք այլ պետական ծառայողներին: Հայցում նշվում է, […]

Մոռացված մեղադրյալն արդարացվել է

Ստամբուլի դատարանում կայացել են Ջոշկուն Ըղջիի գործով լսումները: Նա մեղադրվում էր “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը մասնակից լինելու մեջ, մասնավորապես` օգնելու Յասին Հայալին գնել այն զենքը, որից սպանվել է Դինքը, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Ըղջիի գործը բաց են թողել սպանության ընդհանուր գործի ընթացքում, այդ պատճառով էլ այն քննարկվել է առանձին: Նա դատարանում հայտնել է, […]

Թուրքական դատարանը դարձյալ մերժեց հայ զինվորի սպանության մեջ մեղադրվողի կալանքը

Թուրքական  զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին սպանված Սեւակ Շահին Բալըքչի սպանության գործով 5-րդ դատավարության արդյունքում կրկին մերժվել է մարդասպան Քվանչ Աղաօղլուի կալանավորումը, հաղորդում է թուրքական մամուլը: Դատավորը պահանջել է, որ հաջորդ նիստի ժամանակ ներկա գտնվի մարդասպանի ազգական Բյուլենթ Քայան, որը ականատես զինվոր Հալիլ Էքշիին ստիպել էր սխալ ցուցմունք տալ: Սեւակի զորացրմանը մնացել էր 23 օր: […]

Դավութօղլուին մտահոգում են ԱՄՆ Կոնգրեսում հայտնվող Հայոց ցեղասպանության բանաձեւերը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այց է կատարել ԱՄՆ: Ըստ թուրքական մամուլի` այցի նպատակն է եղել անօդաչու սարքերի հանձնումը Թուրքիային եւ Հայոց ցեղասպանության հարցը` կապված ապրիլի 24-ի մոտենալու հետ: Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների եւ սենատորների հետ: Հանդիպման ժամանակ թուրք նախարարը մտահոգություն է հայտնել, որ  ԱՄՆ Կոնգրեսում հաճախ են հայտնվում Հայոց ցեղսպանությունը […]

Պայթյունի վայրում կնոջ մասնատված դիակ է հայտանբերվել

Փետրվարի 9-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Պայթյունի վայրում հայտանբաերվել է 20-25 տարեկան կնոջ մասնատված դիակ: Ականատեսների վկայությամբ` մի երիտասարդ է փախել դեպքի վայրից: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել դեպքի մանրամասները:

Թուրք պատգամավորները ծեծում են միմյանց

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորները փորձել են “գրավել” ամբիոնը, որից հետո նրանք ծեծկռտուք են սկսել “Արդարութոյւն եւ զարգացում” կառավարող կուսկցության անդամների հետ: Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամաների գործողություններին ի պատասխան` խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը հորդորել է դադարեցնել վեճը եւ շարունակել քննարկումը, որը վերաբերում է երկրի ներքին կանոնադրությանը: Սակայն ընդդիմադիրները շարունակել են վեճը` պահանջելով Չիչեքի հրաժարականը: Երբ […]

Վանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Այսօր առավոտյան Վան քաղաքում կրկին երկրաշարժ է գրանցվել: Ըստ թուրքական լրատվամիջոցների` ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,9 բալլ: Նախնական տվյալներով` զոհեր եւ ավերածություններ չկան: Հիշեցնենք, որ 2011-ի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի զոհը դարձավ 600 մարդ: Եվս մեկ երկրաշարժ էր գրանցվել նոյեմբերի 9-ին` 5,7 մագնիտուդ հզորությամբ: Ավերվել էր 25 […]

Թուրքիան այժմ Գերմանիայից է օգնություն խնդրում

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը կոչ է արել Գերմանիային լուծել Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ բարձրացած պատմական խնդիրը` կապված Հայոց ցեղասպանության հետ: Այդ մասին նա հայտնել է “Welt”-ին: Բաղըշը դիմել է գերմանական իշխանություններին` գերմանական արխիվները պատմաբանների առջեւ  բացելու կոչով: Հիշեցնենք, որ նախարարի հանդեպ հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ նա Դավոսի տնտեսական միջազգային ֆորումի […]

Թուրքիայի իշխանությունները համաձայնել են վերակառուցել հայկական գերեզմանատան քանդված հատվածը

Պոլսի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Թուրքիայի իշխանությունները համաձայնել են վերակառուցել հայկական գերեզմանատանը կից շինությունը, որը ավերել էին մի քանի օր առաջ: Տարածքը պետք է ծառայեր որպես մատուռ եւ պահակատուն: Մալաթիայի քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարաել էին, թե իրականում սխալմունք է տեղի ունեցել, որ պետք է քանդվեր միայն պահակատունը, քանի որ բնակիչները դժգոհել են, թե այն […]

Թուրք նախարարը կարող է “կոտրած տաշտակի” առջեւ կանգնել

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, որի հանդեպ Շվեյցարիայում քրեական գործ է հարուցվել Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար, հայտարարել է, թե իրեն  չի անհանգստացնում սկսված հետաքննությունը, հայտնում է թուրքական մամուլը: Նախարարը նշել է, որ Շվեյցարիան դեռ ընդամենը նախնական հետաքննություն է անցկացնում, եւ որ  իրեն ոչ մի ծանուցագիր չի եկել դատարանից: “Ես Ցյուրիխի դատախազությանն օգնում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի