27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Թուրքիայի իշխանությունները համաձայնել են վերակառուցել հայկական գերեզմանատան քանդված հատվածը

Պոլսի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Թուրքիայի իշխանությունները համաձայնել են վերակառուցել հայկական գերեզմանատանը կից շինությունը, որը ավերել էին մի քանի օր առաջ: Տարածքը պետք է ծառայեր որպես մատուռ եւ պահակատուն:

Մալաթիայի քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարաել էին, թե իրականում սխալմունք է տեղի ունեցել, որ պետք է քանդվեր միայն պահակատունը, քանի որ բնակիչները դժգոհել են, թե այն հարմար վայրում չի կառուցվել:

Մալաթիայի հայերի միության նախագահը հայտնել էր, որ շինությունը կառուցվել էր Ստամբուլում բնակվող եւ սփյուռքի հայերի օժանդակությամբ. “Պահակատունը  քանդեցին, երբ նրա շինարարությունը գրեթե ավարտին էր մոտենում: Մենք հետեւողական ենք լինելու վերակառուցման աշխատանքների ընթացքին եւ գնալու ենք մինչեւ վերջ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ