23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Թուրք պատգամավորները ծեծում են միմյանց

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորները փորձել են “գրավել” ամբիոնը, որից հետո նրանք ծեծկռտուք են սկսել “Արդարութոյւն եւ զարգացում” կառավարող կուսկցության անդամների հետ:

Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամաների գործողություններին ի պատասխան` խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը հորդորել է դադարեցնել վեճը եւ շարունակել քննարկումը, որը վերաբերում է երկրի ներքին կանոնադրությանը: Սակայն ընդդիմադիրները շարունակել են վեճը` պահանջելով Չիչեքի հրաժարականը:

Երբ ընդդիմադիրները գրավել են ամբիոնը, կառավարող կուսակցության անդամները նրանց հետ վիճաբանություն են սկսել, որը տեւացել է գրեթե 15 րոպե: Ընդդիմադիրները գրեթե 4 ժամ մնացել են ամբիոնում` պնդելով, որ իրենք ոչ թե գրավել են այն, այլ փրկել` ուրիշների գրավումից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ