10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոռացված մեղադրյալն արդարացվել է

Ստամբուլի դատարանում կայացել են Ջոշկուն Ըղջիի գործով լսումները: Նա մեղադրվում էր “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը մասնակից լինելու մեջ, մասնավորապես` օգնելու Յասին Հայալին գնել այն զենքը, որից սպանվել է Դինքը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Ըղջիի գործը բաց են թողել սպանության ընդհանուր գործի ընթացքում, այդ պատճառով էլ այն քննարկվել է առանձին: Նա դատարանում հայտնել է, որ Դինքի սպանությունից դեռեւս 4 ամիս առաջ ինքը տեղեկացրել է Տրապիզոնի ոստիկանությանը սպանության նախապատրաստումների մասին:

“Ես մեղավոր չեմ”,-ասել է Ըղջին` անվանելով այն ոստիկանների անունները, որոնց հայտնել է սպանության մասին: Դրանք են Ալի Օզը, Մեթին Յիլդիզը, Օրհան Շիմշեկը եւ Վեյսել Շահինը:

Դատարանն արդարացրել է մեղադրյալին` սպանությանը մասնակից լինելու ապացույցներ չունենալու պատճառով: Բացի այդ, դատարանը նաեւ արդարացրել է մյուս մեղադրյալներին, որոնք մեղադրվում էին ահաբեկչական խմբավորումների անդամ լինելու մեջ:

Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը հունվարի 17-ին Դինքի սպանության մեղադրանքով ցմահ բանտարկության է դատապարտել Էրհան Տունջելին եւ 10 տարվա ազատազրկման` Յասին Հայալին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ