18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրք նախարարը կարող է “կոտրած տաշտակի” առջեւ կանգնել

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, որի հանդեպ Շվեյցարիայում քրեական գործ է հարուցվել Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար, հայտարարել է, թե իրեն  չի անհանգստացնում սկսված հետաքննությունը, հայտնում է թուրքական մամուլը:

Նախարարը նշել է, որ Շվեյցարիան դեռ ընդամենը նախնական հետաքննություն է անցկացնում, եւ որ  իրեն ոչ մի ծանուցագիր չի եկել դատարանից: “Ես Ցյուրիխի դատախազությանն օգնում եմ այստեղից, որպեսզի ժամանակ չվատնեն պարզելու համար` արդյոք ես հերքել եմ ցեղասպանությունը, թե` ոչ: Ես այստեղից եմ կրկնում եմ Ցյուրիխում արտասանած խոսքերը` ինձ հասած փաստաթղթերի համաձայն` ցեղասպանություն չի եղել”:

Թուրք նախարարը դեռեւս հանգիստ է ձեւանում, քանի որ նրա կարծիքով` “այդ օրենքները թղթի կտորից այն կողմ չեն անցնում”: Սակայն Ցյուրիխի դատախազը չի կիսում այդ թյուր  կարծիքը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ դա շատ լուրջ հարց է, եւ որ իրենք ամենայն մանրամասնությամբ են զբաղվելու այդ հարցով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ