Վանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Այսօր առավոտյան Վան քաղաքում կրկին երկրաշարժ է գրանցվել: Ըստ թուրքական լրատվամիջոցների` ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,9 բալլ:
Նախնական տվյալներով` զոհեր եւ ավերածություններ չկան:
Հիշեցնենք, որ 2011-ի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի զոհը դարձավ 600 մարդ:
Եվս մեկ երկրաշարժ էր գրանցվել նոյեմբերի 9-ին` 5,7 մագնիտուդ հզորությամբ: Ավերվել էր 25 շինություն, որոնք դատարկ էին եղել, քանի որ հոկտեմբերյան երկրաշարժից հետո մարդկանց մեծ մասը էվակուացվել էին: Ինչեւէ, 40 մարդ զոհվել էր: