03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Դինքի ընտանիքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել

“Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել այն  չինովնիկների, զինվորականների եւ ոստիկանների դեմ, որոնց անփութության պատճառով մահացել է Դինքը, հաղորդում է թուրքական մամուլը:

Փաստաբանների կազմած հայցում մեղադրանք է ներկայացվում  Տրապիզոնի նախկին ոստիկանապետին, Տրապիզոնի տարածքային ոստիկանությանը, Ստամբուլի տարածքային ոստիկանությանը, Ստամբուլի ոստիկանության  հետախուզական բաժնին, ինչպես նաեւ մի շարք այլ պետական ծառայողներին:

Հայցում նշվում է, որ այս բոլոր հաստատություններում իմացել են նախօրոք ծրագրավորած սպանության մասին, սակայն ոչինչ չեն արել այն կանխելու համար: Փաստաբաններն ընդգծել են, որ Դինքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ եւս նրանք մեղադրվում են անփութության մեջ:

Թուրքիայի պետական վերահսկողության ծառայությունն իր հերթին կոպիտ սխալներ է հայտնաբերել քննչական գործընթացում: Մի շարք փաստաթղթեր կեղծվել են, իսկ մի մասն էլ ընդհանրապես անհետացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ